Ապատեղեկատվություն՝ Կապանում կառուցվող ցեմենտի արտադրամասի վերաբերյալ
Միքո Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կապանում, արդեն 4-րդ անգամ տեղի են ունենում հանրային լսումներ՝ կապված այնտեղ կառուցված ցեմենտի արտադրամասի հետ: Ցեմենտի արտադրամասը կառուցվում է «Մուլտի Գրուպ»-ի կողմից, որի կողմից իրականացվող բոլոր գործողությունները համապատասխանում են սահմանված ընթացակարգերին և նորմերին: Դրա մասին կան փաստեր, որոնց մասին ցավոք մոռանում են մարդիկ, ովքեր ուղղորդված կերպով փորձում են ապատեղեկատվություն տարածելով խեղաթյուրել իրականությունը:
Ընկերությունը միշտ ուշադրություն է դարձնել և՛ հանրային կարծիքին և՛ շրջակա միջավայրի վերահսկողությունն իրականացնող մարմինների գնահատականներին և այստեղ ինչ-որ պրիտենզիաներ լինել ուղղակի չեն կարող: Սա ավելի շատ պետք է նկատի ունենա «Զբոսավարներ հարավից» ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Հակոբյանը, ով ըստ էության ապատեղեկատվություն է տարածում:
Նախ և առաջ պետք է նշել, որ կազմակերպված 4-րդ հանրային լսման հետ չի կազմակերպվել «Մուլտի Գրուպ» ընկերության նախաձեռնությամբ, ինչը փաստում է, որ Դավիթ Հակոբյանը ապատեղեկատվություն է տարածում, ասելով, թե լսումներին զանգով են մարդիկ գալիս, զուտ ձևական մասը ապահովելու համար:
Հաջորդը, ինչի մասին պետք է խոսվի, այն սուտ տեղեկտավությունն է, որում ասվում է, թե արտադրամասի շինարարական աշխատանքները կատարվում են անօրինական կերպով: Սրա մասին հայտարարություն է տարածել Կապան համայնքի ներկայիս ղեկավար Գևորգ Փարսյանը, ով փաստորեն բոլորովին ծանոթ չէ և չի տիրապետում իրավիճակին:
Շինարարական աշխատանքները սկսելու վերաբերյալ թույլտվություն ստանալու նպատակով՝ «Մուլտի Գրուպ»-ը դիմել է համայնքի նախկին ղեկավարին, ով էլ սահմանված ժամկետներում չի արձագանքել, որը արդեն կառուցապատող ընկերությանը թույլ է տալիս իրականացնել շինաշխատանքներ, քանզի կրկնում ենք, սահմանված ժամանակահատվածում համայնքապետարանը չի արձագանքել նրանց դիմումին: Այսինքն այդտեղ ոչ մի անօրինական գործողություն չի իրականացվել:
Իսկ այն շրջանակները, որոնք փորձում են այս իրավիճակում ինչ-որ արհեստական հնչեղություն տալ թեմային՝ շահարկելով Գագիկ Ծառուկյանի անունը, հորդորում եմ անիմաստ ժամանակ չվատնել, քանզի այս ամենը պարզելը շատ հեշտ է, բավական է միայն ընթացակարգին ծանոթ, իր գործառույթներին տիրապետող մեկին դիմել Կապանի համայնքապետարանում և կհաստատեն վերը շարադրված փաստերը: