Сегодня: 16 Сентябрь 2019г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՀՀ տնտեսության առողջացման և զարգացման համար «Մուլտի Գրուպ» կոնցեռնը շարունակում է վարել գրագետ ներդրումային քաղաքականություն

Ստելլա Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի աշխատանքները տարիների ընթացքում իրենց արդարացրել են և դեռ շարունակում են զարմացնել: Միլիոնավոր դոլարների ներդրումներ ու աշխատանքներ են կատարվել, սկսած շինարարությունից վերջացրած գյուղատնտեսական միջոցառումներ, տնտեսության ճյուղերի զարգացում տարբեր ուղղություններով, բայց այս ամենը միայն մեկ նպատակի համար՝ ստեղծել բարգավաճ ու բարեկեցիկ ապագա, զարգացնել Հայաստանի տնտեսությունը, խթանել զբոսաշրջության զարգացմանը:
Վերջին մեկ տարվա ընթացքում «Մուլտի Գրուպ»-ի աշխատանքները լայնածավալ ու ընդգրկուն դարձան:
Միայն 2018թ.-ին «Մուլտի Գրուպ»-ի կողմից կատարվել են հետևյալ ներդրումները՝ Մուլտի Գրուպ տեքստիլ գործարանի բացում, արևային վահանակների նախագծմամբ, արտադրությամբ ու տեղադրմամբ զբաղվող «Մուլտի Սոլար» գործարան, «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոն, Բետոնի արտադրությամբ զբաղվող գործարան, սպասքի արտադրություն՝ հայ-իտալական համագործակցության արդյունքում, ծխախոտի արտադրություն, սոցիալական բնակարանաշինություն Աբովյան քաղաքում, մայրաքաղաքի սրտում՝ Աբովյան փողոցում հինգաստղանի հյուրանոցի կառուցում:
Հայկական մուլտի տեքստիլը մեծ դեր ու նշանակություն ունի տնտեսության համար, այն վերականգնում է Հայաստանի երբեմնի տեքստիլ արդյունաբերության բարի համբավը, ոլորտի պատասխանատվությունն ու զարգացումը այս գործարանի ուսերին է:
Բամբակագործությունը, որը ևս գյուղատնտեսության ոլորտում կարևոր դեր ու նշանակություն ունի, Գագիկ Ծառուկյանի շնորհիվ վերածնունդ ապրեց, և պարզ դարձավ, որ հայկական հողերում աճեցրած բամբակը առավել քան որակյալ է: Լուծվեց նաև Արմավիրի մարզի որոշ բնակիչների աշխատանքի խնդիրը:
Ցեմենտի և սիլիցիումի գործարանները տնտեսական առումով ևս ոգևորիչ են, բացի հայկական արտադրության ցեմենտ ունենալուց լուծվում է նաև աշխատատեղերի հարցը:
Զբոսաշրջության ոլորտում կատարված ներդրումներից նշանակալի է Ծաղկաձորի ճոպանուղուն հարակից ենթակառուցվածքների ստեղծումը, գիշերային դահուկուղու լուսավորության ապահովումը, որը դարձել է զբոսաշրջիկների այցեքարտ:
Այս և նմանատիպ նախաձեռնություններն ու ներդրումները կատարվում են ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման ու խթանման:

Тамара Варданян: Результаты приема - 2019 превзошли все оптимистические ожидания В Ереване стартовал международный фотофестиваль – при содействии благотворительного фонда «Товмасян» Презентация Международной START-UP программы в Ереване PR директор Emerging Talents Milan: уверен, мы еще услышим об армянских дизайнерах Пашинян посетит офис all.me. Визит был намечен во время встречи с представителями компании в рамках ПМЭФ-2019 Непонятный ,,запутанный клубок” вокруг имени консула РА в Лионе Триумф компании "Добрый Самаритянин" продолжается. Экологически чистые и качественные мясные продукты, произведенные местными производителями Кто такой Артак Галстян, который поднял вопрос судей? Новый взгляд на мясо-молочные продукты Почему компания «Бари Самараци» не работает с «Нор зовком» Чем неугодны братья Саркисовы новым властям?