Գագիկ Ծառուկյանը հավատարիմ է իր իսկ կողմից առաջարկված տնտեսական հեղափոխության գաղափարին...
կարինե Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում տնտեսական աճն ու զարգացումն այլընտրանք չունեն, սա դոգմա է, որի մասին գիտեն բոլորը և որի մասին խոսում են բոլորը: Հենց սա հաշվի առնելով Հայասատանում քաղաքական վերջին փոփոխություններից հետո Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնեց նաև տնտեսական զարգացման համար լրջագույն քայլեր կատարելու անհրաժեշտության և հրատապության մասին, շրջանառության մեջ դնելով «տնտեսական հեղափոխություն» եզրույթը: Սակայն Գագիկ Ծառուկյանը տնտեսությանը զարկ տալու պրակտիկան նոր չէ և ունի տարիների պատմություն: Այս համատեքստում անհնար է չնշել «Մուլտի գրուպ»-ի տարիներ շարունակ կատարած աշխատանքը տնտեսության աշխուժացման համար: Այս տարիների ընթացքում «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձնական հեղինակության և կապերի շնորհիվ ՀՀ տարբեր ոլորտներում՝ տնտեսություն, մշակույթ, սպորտ, զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն կատարվել է միլիոնավոր դոլարների հասնող ներդրումներ: Այդ ներդրումները այսօր էլ շարունակվում են:
Միայն վերջին 2 տարիների ընթացքում «Մուլտի գրուպ»-ի և արտասահմանյան այլ ընկերությունների համագործակցության շնորհիվ Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ գործարաններ: Այդ գործարանները զարկ են տվել հայկական արտադրանքին, իսկ հայկական արտադրանքի ստեղծումը մեր երկրին հնարավորություն է տալիս ոչ թե ներկրել ապրանքը, այլ տեղում ստեղծել այն, դեռ ավելին՝ արտահանել: Տարիների ընթացքում ստեղծված այս ընկերությունները լուծել ու լուծում են Հայաստանում համար ևս մեկ կարևորագույն խնդիր՝ զբաղվածության հարցը:
Այսպիսով՝ Գագիկ Ծառուկյանը հավատարիմ է մնում իր իսկ կողմից առաջարկված տնտեսական հեղափոխության գաղափարին, ամեն ինչ անելով դրա իրագործման համար: