Հայաստանի տնտեսության ներդրումային քաղաքականության դոմինանտը «Մուլտի գրուպ»-ն է
Հասմիկ Սիմոնյան -ը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Զարգացած պետություն, զարգացած տնտեսության հետ մեկտեղված, կարելի է ապահովել միայն երկրում ներդրումային ակտիվ միջավայրի ստեղծումով և պահպանումով: Եւ սրանում, կարելի է համոզվել բազմիցս, ուսումնասիրելով ցանկացած զարգացած պետության օրինակ: Հայաստանում որպես այդպիսին ներդրումային քաղաքականությունն ապահովվող դոմինանտ ընկերությունը, չեմ սխալվի եթե ասեմ, որ «Մուլտի գրուպ»-ն է: Այս ընկերությունն իր ավանդն ունի Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում: Սկսած տեղական արտադրանքի խթանումից, հայրենականը միջազգային հարթակներում բարձրացնելուց, իր առջև ծառեցնելով խնդիրներ, որտեղ ընդգրկվել էր նաև վերականգնել հայկական տեքստիլի երբեմնի համբավն ու փառքը, կառուցել արտադրական քաղաքներ, այս և նմանօրինակ ծրագրերը շատ են, ինչ խոսք, բայց այստեղ աննախադեպն այն է, որ այս ահռելի կառուցողական և երկարամյա ընթացքն առավել լայն թափով է ընթացել վերջին մեկ տարում: Ի շնորհիվ Մուլտի գրուպի սեփականատեր՝ Գագիկ Ծառուկյանի կողմից մշակված գաղափարաբանության՝ կատարել տնտեսական հեղափոխություն, որի հստակ ուրվագծված որակական փոփոխությունների ալիքի ականատեսը եղել ենք բոլորս: Թերևս, այստեղ առաջնային ու կարևոր օղակը տեղական արտադրանքն էր, քանզի հենց տեղականն է, ամենից առաջ, պետության ոչ կախյալ վիճակի գլխավոր երաշխիքը: Բայց և, ոչ պակաս կարևորության էր, արտասահմանյան ներդրողներին ցույց տալը մեր երկիր հասնելու ճանապարհը ևս: Մեզանից յուրաքանչյուրը, բազմիցս է համոզվել, թե ինչպես է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իր արտասահմանյան բարեկամների համար երաշխիք հանդիսացել, ըստ այդմ, Հայաստանին բերել նոր ներդումային ալիք: Այսուհանդերձ, հստակ է մեկ բան, դեռևս նախորդ տարի՝ առաջ քաշված աքսիոման «տնտեսական հեղափոխություն» թեորեմայով՝ տեսլական չէր, և այն այսօր փաստացի Հայաստանի տնտեսության էվոլյուցիոն մի նոր ճանապարհ է: