Շնորհավորում ենք ճանաչված և հարգված ընտանիքների զավակների միությունը
Էլլա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երեկ Հայաստանում շատ ճանաչված և սիրված երկու ընտանիքներում տոն էր՝ Ծառուկյանների ու Սուքիասյանների զավակները իրենց կյանքը միավորեցին՝ ստեղծելով հայկական ևս մեկ գեղեցիկ ընտանիք:
Սրտանց շնորհավորում ենք նորապսակներին՝ երջանկություն մաղթելով: Թող բոլոր օրերը հարսանեկան տոնի օրվա նման հեքիաթային լինեն:
Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի ավանդը մեծ է Հայաստանի կյանքում՝ տնտեսության, սոցիալական և արդյունաբերական ոլորտներում հատկապես: Թող նրանց բարի գործերը վերադառնան իրենց զավակներին: