Օրեցօր մոլախոտի նման աճող ֆեյք լրատվականները ստվերում են նաև օբյեկտիվ դաշտում գործողների աշխատանքը
Հասմիկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեր օրերում կեղծ լրատվությունն այնքան է շատացել, որ արդեն ստվերում է թողել հավաստի տեղեկատվություն մատուցող լրատվականներին: Ժողովրդին ապակողմնորոշելու և միմյանց դեմ դուրս բերելու մոլուցքով տարված նորաթուխ լրատվականները սովորություն են դարձրել մարդու խոսքն աղավաղելն ու իրենց ձեռնատու ձևով ներկայացնելը:
Մասնավորապես, այսօր՝ սեպտեմբերի 9-ին ԱԺ հերթական նիստից հետո Գագիկ Ծառուկյանը հարցազրույց ունցավ լրագրողների հետ, որի ընթացքում բոլոր հարցերին հստակ և բավարար պատասխաններ տվեց, սակայն այս փաստը որոշ նորելուկ լրատվականներ փորձեցին օգտագործել իրենց կայքերին մի քանի լայքեր բերելու համար: Այն, որ Ծառուկյանը իր խոսքում միշտ հստակ և պարզ է եղել, նորություն չէ և այս հարցազրույցնել բացառություն չէր, սակայն որոշ կայքեր Գագիկ Ծառուկյանի արտահայտած այն միտքը, որ՝ «Վարչապետն ուզում է անի, բայց միայն ասելով չի, պետք է մարդուն աջակցել, կողքը կանգնել, ոլորտները պետք է վստահել դրա գիտակներին», ձգտեցին ներկայացնել իրենց հարմար ոճով և մեկնաբանություններով, դրանով իսկ փորձեր անելով ազդել պաշտոնյաների հարաբերությունների վրա: Սակայն բոլոր նրանք ովքեր հետևել են Գագիկ Ծառուկյանի ելույթին հստակ կարող են փաստել, որ Ծառուկյանը այդ ելույթով ուզում էր ասել, որ անկախ ԽԾԲ լինելուց յուրաքանչյուր ոլորտ պետք է ղեկավարի խելացի և ոլորտի գիտակ մարդ, իսկ այն ինչ փորձում են ներկայացնել օրեցօր մոլախոտի նման աճող լրատվականները, միայն իր մեջ պարունակում է ապատեղեկատվություն, ավել ոչինչ:
Նման էժանագին քայլերով դժվար թե որևէ լրատվական կարողանա երկար գոյատևել, ուստի նման լրատվականները լավ կանեն մեկ այլ ուղղի գտնեն իրենց կայքերին և նյութերին դիտումներ ապահովելու համար: