Գ. Ծառուկյանի շնորհիվ աշխուժացող տեղական արտադրանքն ու տնտեսական ակտիվությունը աչքներիս առաջ է
Նոյ Դեմիրճյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հայկական իրականության մեջ մոտ մեկ տարի առաջ շրջանառության մեջ դրվեց տնտեսական հեղափոխություն տերմինը՝ Գագիկ Ծառուկյանի կողմից: Ի սկզբանե այն անիրական երազանք էր թվում, ու շատերս մեզ նույնիսկ թույլ չէինք տալիս մտածել, որ այն կարող է իրականություն դառնալ:
Ահա դրանից մեկ տարի անց, մենք տեսնում ենք գործուն քայլեր, որոնք մոտեցնում են մեզ այդ բաղձալի երազանքին: Հատկանշականն այն է, որ զարկ տրվեց տնտեսության ամենատարբեր ճյուղերին՝ նրանց, որ Հայաստանում զարգացման միտում ունեին ու նույնիսկ նրանց, որոնք արդեն հինգ տասնամյակից ավելի մեռած էին համարվում: Այս ամենը հնարավոր դարձավ միայն «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հեղինակության, վստահության ու նախաձեռնողականության շնորհիվ: Այս հատկանիշներն են, որ օտարերկրյա ներդրողների աչքից չեն վրիպել, ու հիմք են հանդիսացել, որպեսզի իրենց միջոցները ներդնեն հայաստանյան շուկա, համագործակցեն Մուլտի Գրուպի հետ:
Այն բազմաթիվ դրական փոփոխությունները, որ տեղի ունեցան ՀՀ տնտեսությունում վերջին մեկ տարվա ընթացքում, առիթ են տալիս միայն եզրակացնել, թե ուր կհասնի մեր երկիրը տնտեսական զարգացման նման տեմպերով՝ նոր մասնագիտությունների ավելացում, աշխատատեղերի ստեղծում, գյուղատնտեսության զարգացում, այս շարքը կարեիլի է անվերջ շարունակել, սակայն ժամանակը թույլ կտա, որ մենք ինքներս ականատես լինենք Գագիկ Ծառուկյանի շնորհիվ աշխուժացող տեղական արտադրանքի ու տնտեսության զարգացման ցանկալի տեմպերին: