«Մանկական «Ձայն»-ի ամբողջ պատմության ընթացքում ամենազգացմունքային ելույթներից մեկն էր». КП-ն՝ Ռոբերտ Բագրատյանի ելույթի մասին (տեսանյութ)
«Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել ռուսական «Ձայնը. Երեխաներ-6» հեռուստանախագծին ու կույր լսումների ընթացքում ամենատպավորիչ ելույթներն ունեցած տաղանդավոր երեխաներին:
Խոսքն այն մասնակիցների մասին է, որոնց ելույթների տեսանյութերը YouTube-ում արդեն միլիոնավոր դիտումներ են հավաքել:
Անդրադարձում առանձնացվել է հինգ մասնակից, որոնց թվում է նաև 13-ամյա Ռոբերտ Բագրատյանը՝ Դոնի Ռոստովից:
Հայազգի մասնակցի վերաբերյալ թերթը գրում է, որ դա մանկական «Ձայն»-ի ամբողջ պատմության ընթացքում ամենազգացմունքային ելույթներից մեկն էր:
«Show Must Go On հիթի կատարման ժամանակ Ռոբերտի մեջ կարծես Ֆրեդի Մերկուրին էր մտել: Արդյունքի հասնելու համար դա բավական էր. տղան ստիպեց ժյուրիի անդամ Սվետլանա Լոբոդային ուրախությունից ծնկի գալ, իսկ Պելագեային՝ բարձր ձայնակցել: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ելույթի տեսանյութը կես միլիոնից ավելի դիտում է հավաքել»,-գրում է աղբյուրը:
Ռոբերտ Բագրատյանն արդեն յութուբյան «միլիոնատեր» է, քանի որ նրա մասնակցությամբ տեսահոլովակը հավաքել է ավելի քան 1 մլն դիտում: