Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն լինի
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։
Ինչպես տեղեկացնում է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +14+16, վաղը ցերեկը՝ +30+32։
Եղանակը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +28+30,
Սեւանի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+26,
Լոռիում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +20+25,
Տավուշում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +30+32,
Արարատում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+32,
Արմավիրում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+26,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+32,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +20+25,
Արցախի հովիտներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +30+33
Արցախի նախալեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26։