ԲՀԿ-ն չի առաջնորդվում անձերին պաշտպանելու քաղաքականությամբ, այլ կողմ է խնդրին իրավական լուծման ճանապարհին
Ստելլա Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԱԺ հերթական քառօրյայի օրակարգային հարցերից մեկը ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու «Իմ քայլը» խմբակցության նախագիծն է, ինչի կապակցությամբ էլ լրագրողները կարծիք հարցրեցին նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից: Ծառուկյանը հանգամանալից ներկայացրեց կուսակցության դիրքրոշումը՝ առ այն որ իրենք չեն մասնակցելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը, քանի որ չկան արժեքավոր իրավական հիմքեր, դրույթներ, և ի վերջո հեռանկարներ որը հաշվի առնելով կարելի է մասնակցել այդ գործընթացին: Այս հարցը չպետք է լինի ԱԺ-ի քննարկման առարկա, այլ պետք է լուծվի ՍԴ-ի կողմից:
Բոլոր այն ֆեյք լրատվականներն ու կայքերը, ովքեր մշտապես փորձում են սև գիծ փնտրել ԲՀԿ-ի գործունեության մեջ և ինչ-ինչ քաղաքական երանգներ գտնել, այս առումով պետք է նշել, որ ԲՀԿ-ն նախկինում դեմ է քվեարկել Թովմասյանի պաշտոնավարմանը: Սա արդեն խոսում է այն մասին, որ ԲՀԿ-ն չի առաջնորդվում անձին պաշտպանելու քաղաքականությամբ, այլ կողմ է հարցին իրավական լուծում տալուն, այսինքն այս հարցը պետք է քննարկվի ու լուծվի Սահմանադրական Դատարանի որոշմամբ: