ՍԴ նախագահը ԲՀԿ-ականների «աչքի լույսը» չէ, բայց այս պրոցեսը պետք է լուծվի իրավական ճանապարհով...
Աննա Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը բերվել է ԱԺ: Խորհրդարանական տեսակետներն այնքան էլ շատ չէին: Կլասիկներն էլ, ինչպես միշտ իրենց դերում էին: Իսկ առավել կարևոր էր ԲՀԿ-ակաների դիրքորոշման հստակեցումը, իհարկե այս տեսակետին վաղուց ծանոթ էինք, բայց այսօր ԲՀԿ առաջնորդն առավել հանգամանալից ներկայացրեց հարցի ու իրենց տեսակետի իսկությունը: Ինչպես նաև ԲՀԿ-ականներից Գևորգ Պետրոսյանի տեսակետը ևս, կարելի է առանձնացնել և հաշվի նստել: Այո, այս նախագծի իրավաբանական հիմնավորումները շատ թերություններ ունեին, և նման հարցի համար վերոնշյալ նախագիծը շատ թույլ էր, ինչպես նաև ժամանակային առումով նախագծի ներկայացման գործընթացում խախտումներ էին գրանցվել: ԲՀԿ-ն չի մասնակցում այդ նախագծի քվեարկությանը, քանզի այս նախագծում իրավական հեռանկարներ չկան: Թերևս, ԲՀԿ դիրքորոշումը տրամաբանական է, և այս պարագայում չի հետապնդում որևէ այլ միտք: Անձնավորել կամ նախկին քաղաքական ուժերի շահերի պաշտպանության հետ առերեսելն անհեթեթ է, և միանշանակ կարելի է բացառել: Նամանավանդ, երբ հիշում ենք նախկին իշխանության օրոք՝ ԲՀԿ-ի տեսակետը Հրայր Թովմասյանի պաշտոնավարման հարցում, հարցեր էլ չեն մնում: Հակառակ պարագայում ինչո՞ւ խորհրդարանական երկրորդ ուժը, որը ժամանակին դեմ էր քվեարկել ՍԴ նախագահի պաշտոնավարմանը, այս ձեռնպահ պետք է մնար: Եւ հետո, այս հարցը վերաբերվում է պետական ինստիտուտի՝ մի ամբողջ համակարգի առողջացմանն ու կարևորագույն դերի վերականգնմանը, պետական մարմնի որոշումներ կայացնելու ազատությանը ու համակարգի աշխատանքի թափանցիկությանը: Ու այստեղ խնդիրը ամենևին էլ անձի կողմից գործառույթների իրականացման թերացումը չէ, չնայած և, ինչպես ասացին ԲՀԿ-ականները Հրայր Թովմասյանը մեր աչքի լույսն էլ չէ...