Сегодня: 16 Октябрь 2019г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի ճոխ նվերը Նիկոլ Փաշինյանին

Վերջին մի քանի օրերին տեղեկատվական դաշտը հագեցած է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի մասին հրապարակումներով: Սոցիալական ցանցերում էլ մանր, միջին ու խոշոր չինովնիկները հրապարակումներ են անում համաժողովի մասին: Այս համաժողովը իշխանությունները հնարավորինս ծառայեցնում են իրենց գովազդելուն, այն ներկայացնելով, որպես իրենց իշխանության կարևորագույն ձեռբերումներից մեկը: Ավելին, համաշխարհային նշանակության դեմքերի ներկայությունն էլ ներկայացվում է, որպես կազմակերպական փայլուն աշխատանքի արդյունք:

Հետաքրքիր է, որ իշխանություններն այս անգամ էլ մոռացել են գոնե հպանցիկ հիշեցնել, որ այս համաժողովը ևս նախկին իշխանությունների ձեռքբերումներից է, ինչպես Ֆրանկոֆոնիայի համաժողովը և ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: 

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019 թվականին  Հայաստանում կազմակերպելու աշխատանքների հիմքը դրել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը՝ 2016 թվականին(մանրամասնները այստեղ): Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ջանք չէր խնայել, որպեսզի միջազգային մասշտաբներով այս լայնածավալ միջոցառումն իրականացվի հենց Հայաստանում: Միջոցառումների նախապատրաստական աշխատանքները հաջորդ տարիներին շարունակել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը: Նոր իշխանություններին այն հասել է պատրաստ վիճակում և անհրաժեշտություն ուներ մի քանի տեխնիկական հարցերի լուծման:

Այնպես որ սա կարելի է համարել նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի ճոխ նվերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ բարեվարքության տեսանկյունից լավ կլիներ, որպեսզի Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն հայտներ նման կարևորության միջցառումը Հայաստան բերողներին՝ ի դեմս նախկին իշխանությունների: 

Тамара Варданян: Результаты приема - 2019 превзошли все оптимистические ожидания В Ереване стартовал международный фотофестиваль – при содействии благотворительного фонда «Товмасян» Презентация Международной START-UP программы в Ереване PR директор Emerging Talents Milan: уверен, мы еще услышим об армянских дизайнерах Пашинян посетит офис all.me. Визит был намечен во время встречи с представителями компании в рамках ПМЭФ-2019 Непонятный ,,запутанный клубок” вокруг имени консула РА в Лионе Триумф компании "Добрый Самаритянин" продолжается. Экологически чистые и качественные мясные продукты, произведенные местными производителями Кто такой Артак Галстян, который поднял вопрос судей? Новый взгляд на мясо-молочные продукты Почему компания «Бари Самараци» не работает с «Нор зовком» Чем неугодны братья Саркисовы новым властям?