Գ.Ծառուկյանն ինչպես նախկինում այնպես էլ հիմա շարունակում է աջակցել պետության միջազգային հեղինակությունը բարձրացնող միջոցառումներին
Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպես արդեն գիտեք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողվն (WCIT-2019) անցկացվելու է Երևանում: Հիրավի սա ոլորտի ամենացայտուն և ճանաչողական համաժողովն է և այն շատ կարևոր էր, որպեսզի Երևանում անցկացվելու պարագայում կարողանաինք հավուր պատշաճի, բարձր մակարդակով այն սկսել և ավարտին հասցնել: Մեկնարկը թերևս ամենակարևոր նախապայմաններից է, հիմքը այսպես ասած՝ ինչ-որ գործընթաց բուռն կերպով ազդարարաելու համար, այդ իսկ պատճառով շեշտը դրվել էր հենց բացման արարողության և համերգային ծրագրի վրա, իսկ քանի որ այն պետք է բարձր մակարդակով կազմակերպվեր, այդ իսկ պատճառով կազմակերպիչները դիմել էին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանին՝ ֆինանսական և կազմակերպչական հարցերում աջակցություն ստանալու համար: Եվ քանի որ, Գագիկ Ծառուկյանը միշտ աջակցել է բոլոր այն ծրագրերին և միջոցառումներին, որոնք ճանաչում և փառք են բերել մեր երկրին, այս անգամ ևս չմերժեց և օժանդակեց միջոցառումը կազմակերպելու համար: Շքեղ, գերհագեցած ձայնային և լուսային էֆեկտներով համերգ տեղի ունեցավ, որի մասին դեռ երակր կխոսվի: Դա յուրահատուկ միջոց է, երբ աշխարհի ուշադրությունը գրավում ես քո պետության կողմը: Հուսանք, որ ՏՏ ոլորտում այս ամենից հետո ականատես կլինենք դրական տեղաշարժերի:
Այս ամենը օրինաչափ է Գագիկ Ծառուկյանի նման պետականամետ մտածողությամբ գործչի համար և թե նախկինում, թե հիմա, նա ջանք, եռանդ ու միջոց չի խնայում, որպեսզի մեր պետության միջազգային հեղինակությունը բարձրանա: Բռավո...