Այսօր՝ 03 ապրիլի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եվրոպական բանկը նենգափոխում է Ամուլսարի մասին ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության արդյունքները․ ՀԲՃ

Եվրոպական բանկը նենգափոխում է Ամուլսարի մասին ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության արդյունքները: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Լիդիան Արմենիա ընկերությանը գովերգող լրատվամիջոցներից մեկը՝ Մեդիամաքսը, սեպտեմբերի 24-ին հրապարակել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի հետ մի քանի նախադասություն պարունակող «բացառիկ» հարցազրույց, որում փոխնախագահն արել է ՀՀ կառավարության պատվերով «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների անկախ ուսումնասիրության արդյունքներին տրամագծորեն հակասող հայտարարություն։ Նա մասնավորապես ասել է՝ «Կարծում եմ, կառավարության կողմից խոհեմ քայլ էր լրացուցիչ արտաքին ուսումնասիրություն ներգրավվելը՝ ընկերության (Լիդիանի-խմբ.) ասածների իսկությունը հաստատելու համար»։

Բանկի բարձրագույն ղեկավարության անունից նման արտահայտությունը նշանակում է կա՛մ ուղղակիորեն նենգափոխել ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի թիմի ուսումնասիրության արդյունքները և ստել կա՛մ ցուցադրել կատարյալ անտեղյակություն այդ 170 էջանոց (անգլերեն) փաստաթղթի էությունից։ Զարմանալի է, որ բանկի փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը նման հայտարարություն է անում Հայկական բնապահպանական ճակատի՝ ներդրողներին հասցեագրված նամակը ստանալուց հետո, երբ նամակում մատնանշել էինք անկախ ուսումնասիրության հիմնական եզրակացությունը, այն է՝ Լիդիանի կատարած ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) փաստաթղթերը թերի են, բացասական ազդեցությունը՝ թերհաշվարկված, ուստի անհնար է նման իրավիճակում հանքի շահագործումը համարել անվտանգ։ Նման աղաղակող թերացումը Յուրգեն Ռիգտերինկը փաստորեն համարում է Լիդիանի ասածների իսկության հաստատում։

ՎԶԵԲ-ի փոխնախագահը չի վարանում Մեդիամաքսի համար կրկնել Լիդիանի մատի փաթաթան դարձրած միտքը․ «Լիդիանի բաժնետեր հանդիսանալը նշանակում է, որ այս կազմակերպությունը համապատասխանում է և շարունակելու է համապատասխանել [բնապահպանական և սոցիալական] միջազգային չափանիշներին»։ Կրկին աններելի սուտ։ Կուզեինք մեկ անգամ տեսնել այս ֆինանսիստներին գիտնականների հետ հանդիպմանը, ինչպես օրինակ՝ ՀՀ կառավարության, «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի»-ի փորձագետների և Լիդիանի տնօրինության տեսակոնֆերանսն էր, որի ժամանակ փորձագետները չէին թաքցնում իրենց զայրույթը Լիդիանի հնչեցրած անհեթեթ հայտարարությունների կապակցությամբ։

Եվրամիության անդամ պետությունների ֆինանսավորմամբ գործող բանկը հաշվետու է այդ պետությունների քաղաքացիներին։ Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ի պատասխանատվության հարցը վերջերս բարձրացվել է նաև Եվրախորհրարանի մի շարք անդամների հետ առանձին հանդիպումների ժամանակ։ Հոկտեմբերի 1-ին Հայկական բնապահպանական ճակատը Բրյուսելում խորհրդարանականներին ներկայացրել է Ամուլսարի ծրագրի խնդիրները, անկախ փորձագետների կարծիքը և այն փաստը, որ ՎԶԵԲ-ը շարունակում է մասնակից լինել մի ծրագրի, որի տնօրինությունը մոլորեցրել է Հայաստանի կառավարությանը և հանրությանը՝ ներկայացնելով ոչ ամբողջական և բացասական ազդեցությունը թերագնահատող փաստաթղթեր։ Եվրախորհրդի անդամներին նաև ներկայացվել է հակիրճ փաստաթուղթ, որում շարադրված էր Ամուլսարի շուրջ իրավիճակի նկարագրություն, «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի»-ի ուսումնասիրությունունից մեջբերումներ և ՎԶԵԲ-ից ակնկալվող քայլերը, այն է՝ կամ իր հաճախորդ Լիդիանից պահանջել նոր ՇՄԱԳ կամ ընդհանրապես հրաժարվել արժետոմսերից և դադարեցնել ֆինանսավորումը։ Փաստաթղթի անգլերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՎԶԵԲ փոխնախագահի հետևյալ խոսքերից մենք եզրակացնում ենք, որ այս բանկն ուղղակի ճնշում է գործադրում մեր կառավարության վրա, որպեսզի վերջինս որոշում կայացնի հանուն շահույթ հետապնդող ընկերության․ «[Ամուլսարի հարցում] Որոշում կայացնելն անհրաժեշտություն է, եթե ուզում եք արտաքին ներդրողներ ներգրավեք: Նրանք պետք է զգան, որ երկրում կայուն ներդրումային մթնոլորտ է և իրենք կարող են ակնկալել կառավարության աջակցությունը»։

Պետք է համընդհանուր ուժերով պայքարենք հանուն ճշմարտության և թույլ չտանք, որպեսզի բանկերը տրորեն Հայաստանի ժողովրդի շահերն ու ժողովրդավարացման գործընթացը»:

Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 76-ամյա պացիենտ Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 39-ամյա վարորդը հոսպիտալացվել է Արցախում մեկուսացված քաղաքացիների թեստերը բացասական են եղել Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը. Worldometers 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ ՀՀ դեսպանությունը ճշտում է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյաները «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք «Պինցետը» կրկնեց «կախարդական փայտիկի» ճակատագիրը Կարծում եմ՝ նման իրավիճակում բուհին միայնակ թողնելը արդար չէ. ԵՊՀ ՈՒԽ նախագահը՝ վարչապետին «Բարի Սամարացի» ընկերությունը մշտապես հոգ է տանում ազգաբնակչության առողջության և անվտանգության մասին Վանեցյանի հավասարակշռված քայլերը հույս են ներշնչում ԵՄ-ն 51 մլն եվրո աջակցություն կցուցաբերի Հայաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով «Կորոնավիրուսի հաղթահարմանն աջակցության» հաշվի մուտքերը կազմել են 856 մլն 253 հազ. 934.9 դրամ Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին Արարատ Միրզոյանն այցելել է Եռաբլուր պանթեոն 2-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ Աղավնաձորում մեկուսարանի բժշկական անձնակազմը ծաղիկներով է ճանապարհել տուն գնացող կանանց (տեսանյութ) Բուրաստանի համայնքապետն ընտանիքի անդամների հետ միասին կորոնավիրուսով է վարակվել. նրանք մեկուսացված են Կորոնավիրուսային վարակի ներարգանդային փոխանցումը դեռևս ապացուցված չէ․ Ռիա Նովոստի Մոկվայի օդանավակայանում առանց փող, սոված նստած ենք. ՀՀ քաղաքացին ահազանգում է. Hraparak.am Ո՞ր կառույցների կողմից են մշակվում քաղաքացիների անձնական տվյալները. հայտարարություն Դոլարի փոխարժեքը երկար վերելքից հետո այսօր նվազել է. եվրոն նույնպես էժանացել է Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության եւս 2 դեպք. Վարակվածների թիվը հասավ 5-ի. մարզպետ Ադրբեջանի զինուժի կրակոցների հետեւանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրգործ Ապրիլյան պատերազմում վիրավորված սերժանտի բուժումը կիսատ է մնացել. նա վիրավորված է պետությունից Ինչո՞ւ են Մարզահամերգային համալիրում նման մեծ թվով մահճակալներ տեղադրվել. Արսեն Թորոսյանի պարզաբանումը Օպերային երգչուհին հրաժարվել էր հոսպիտալացումից. ԱՆ խոսնակ Վարակակիրներ են հայտնաբերվում բեռնատարների վարորդների թվում. Արսեն Թորոսյան Նոր որոշում. Մինչեւ 18 տարեկան երեխա ունեցող եւ աշխատանք չունեցող ընտանիքներին կտրվի 26 500 դրամ՝ ամեն երեխայի համար «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր ամբողջությամբ կդատարկվի եւ կզբաղվի միայն կորոնավիրուսի պացիենտներով. նախարար Ապրիլի 1-ից 2-ը Հայաստանում բացահայտվել է հանցագործության 29 դեպք. Ոստիկանություն Կորոնավիրուսի վարակման 92 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 663-ի