Ծառուկյանի առաջարկով «Մուլտի Գոլդ»-ի տաղավարները ՓՄՁ-ներին կտրամադրվեն մեկ տարի անվճար
Լենա Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Տնտեսական հեղափոխություն»-ը ուղղակի գեղեցիկ բառակապակցություն չէ, այն իր մեջ ներառում է մեր երկրում տնտեսական աճի ցուցանիշի վերելքը, արտահանման ծավալների ավելացումը, նոր արտադրամասերի կառուցումը, ներդրումների ներգրավումը։ Վերջինը լիովին համապատասխանում է այն տնտեսական հեղափոխության գաղափարախոսությանը, որը նկատի ուներ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը։
«Մուլտի Գրուպի» և արտասահմանյան ներդրողների համագործակցության արդյունքում բացվել է «Մուլտի Գոլդը», որը հսկայական տարածք զբաղեցնող ոսկու վաճառքի կետերի ամբողջություն է։ Հատկանշական է այն, որ ոսկյա իրերի վաճառքով զբաղվող փոքր և միջին ձեռնարկատերերին առաջին մեկ տարին տաղավարները տրամադրվելու են լրիվ անվճար։ Մեկ տարին իհարկե բավականին մեծ ժամանակահատված է, որի ընթացքում ձեռնարկատերը ոչ միայն կհասցնի հարմարվել նոր միջավայրին, այլև կունենա հավատարիմ հաճախորդներ, ինչն էլ կապահովի նրա մշտական և կայուն եկամուտը։
Ընդհանուր շուկայի տեսանկյունից՝ ոսկու վաճառքի սրահի բացումը, մեծապես կնպաստի այս ոլորտում մրցակցային դաշտի ստեղծմանը ու զարգացմանը, դրա արդյունքում էլ ոսկին ձեռք կբերի ճկուն գին, ինչն ենթադրում է, որ այն հասանելի կլինի հասարակության բոլոր շերտերի համար։
«Մուլտի Գոլդը» ընտրել է բավականին ճիշտ ռազմավարություն՝ հաճախորդներին հետաքրքրելու ու ներգրավելու հարցում՝ Երևանի տարբեր շրջաններից դեպի ոսկու վաճառքի կետ գործելու են անվճար ավտոբուսներ։
Ժամանակի ընթացքում «Մուլտի Գոլդը» կզբաղվի ոչ միայն ոսկու վաճառքով, այլ հենց արտադրությամբ։ Այսպիսով, կրճատելով ոսկու տեղափոխության վրա կատարվող տրանսպորտային ծախսերը, մենք կստանանք ավելի փոքր ինքնարժեքով ոսկի։
Հենց այս գործընթացն է, որ մեծապես նպաստելու է տնտեսական հեղափոխության հետագա ընթացքի վրա։