«Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնի բացումը կնպաստի տնտեսական զարգացմանն ու աճին
Էնջի Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Վերջապես տեղի ունեցավ «Մուլտի գոլդ» ոսկերչական կենտրոնի բացման արարողությունը: Գերժամանակակից սարքավորումներով ապահովված կենտրոնն առաջարկում է բարձրակարգ պայմաններ՝ փոքր և միջին բիզնեսի բոլոր աշխատակիցների համար, ովքեր մեծ հույսերով և սպասումներով են եկել աշխատելու այս կենտրոնում: Նրանց, բոլորին, տաղավարները կտրամադրվեն 1 տարի անվճար աշխատելու պայմանով, որպեսզի ՓՄՁ ներկայացուցիչները կարողանան վճարել կուտակված վարկերը և մտածեն իրենց գործունեությունը ընդլայնելու մասին: Ոսկերչական կենտրոնից զատ՝ «Մուլտի գոլդ» կենտրոնի հետնամասում տեղակայված է շինություն, որը նախատեսված է ոսկու արտադրամասերի համար:
Աշխատակիցները և այցելուները կարող են այցելել «Մուլտի գոլդ» ոսկերչական կենտրոն անվճար երթուղիներով՝ ամեն օր, ժամը 09:00-ից սկսած:
Ինչը կարող է ավելի կարևոր լինել մեր երկրի համար քան՝ նոր աշխատատեղերի բացումը, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին խրախուսելը , շահավետ պայմաններով աշխատելու առաջարկ ներկայացնելը և իհարկե մարդկային վերաբերմունք ցուցաբերելը: Այս հարցերն են, որ մշտապես հաշվի է առնվել Գագիկ Ծառուկյանի կողմից՝ ցանկացած նախաձեռնություն կամ ծրագիր ներկայացնելիս: Հենց այսպիսին է լինում «Տնտեսական հեղափոխություն» ասվածը, որը 1 տարուց ավել իրականացնում է Գագիկ Ծառուկյանը՝ ի նպաստ մեր երկրի և ժողովրդի: