Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում․ քաղտեխնոլոգ

«168 Ժամ»-ը գրում է․

««Մեր պարզագույն դիտարկումները ցույց են տալիս, որ վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում, այսօր հասարակությունը շատ ավելի քիչ է վստահում վարչապետին, հատկապես՝ նրա թիմակիցներին, քան՝ նախորդ տարվա մայիսին ու սեպտեմբերին, երբ տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները։ Այսօր կառավարության և վարչապետի վարկանիշը շատ ավելի ցածր է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեին այս տարի, ապա «Իմ քայլը» դաշինքն ավելի շատ ձայներ կհավաքեր՝ քան դեկտեմբերի 9-ին էր հավաքել։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Մատենադարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր ըստ էության իր ղեկավարած կառավարությունը որևէ ոլորտում չունի ձախողում, ավելին, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այս տարի, ապա «Իմ քայլը» դաշինքն ավելի շատ ձայներ կհավաքեր՝ քան հավաքել էր դեկտեմբերի 9-ին։Քաղտեխնոլոգի խոսքով՝ այն, որ վարչապետի վարկանիշն անկում է ապրում, ունի օբյեկտիվ պատճառներ, և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը երկրի արտաքին կամ ներքին քաղաքական բնագավառում որևէ հաջողություն չի գրանցել։Ինչ վերաբերում է ձախողումներին, քաղտեխնոլոգը նկատեց՝ ձախողումներ կան թե՛ ստրատեգիական, թե՛ տակտիկական։

«Ստրատեգիական ձախողումն այն է, որ մեր կառավարությունը չի ներկայացրել երկրի երկարաժամկետ զարգացման հայեցակարգը, պատկերացումները, թե ինչպես պետք է լինի Հայաստանը 5 կամ 10 տարի անց։ Այսինքն՝ չի ներկայացրել երկրի զարգացման իր տեսլականը, չի ներկայացրել այն ուղիները, որոնք կտանեն զարգացման, օրինակ՝ սահմանադրական բարեփոխումների, տնտեսական զարգացման հայեցակարգերը, վերջինս իր մեջ կարող էր ներառել գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման հայեցակարգերը, չունենք կրթական ոլորտի զարգացման ու արտաքին քաղաքականության հայեցակարգեր, դատաիրավական համակարգի բարեփոխման հայեցակարգ նույնպես չկա:

Ընդամենը խոսում են անցումային արդարադատությունից, ապօրինի գույքի բռնագրավումից, սա նույնպես ձախողում է։ Տակտիկական ձախողումներից է, օրինակ՝ կառավարության կառուցվածքը, որն այս պահին դեռևս հստակ չէ: Կամ՝ գրավատների, գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների հարկերի բարձրացումը. կառավարությունն այդ տնտեսվարողների հետ չի գնացել քննարկումների, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու՝ ներկայացրել է մի ծրագիր, որը հարուցել է նրանց բողոքը»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

Ըստ նրա, արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը ևս ձախողել է, քանի որ բացակայում է Հայաստան-Եվրամիություն քաղաքական օրակարգը, ամբողջովին բացակայում են նաև Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Հնդկաստան-Ճապոնիա-Չինաստան քաղաքական օրակարգերը։ Պատկերացում չկա նաև Հայաստանի ու Արաբական աշխարհի և այլ կենտրոնների հետ հարաբերությունների մասին։

«Եթե այս բնագավառները չեն ներկայացնում, ցույց չեն տալիս զարգացման հեռանկարները, և եղած հնարավորությունները չեն օգտագործում հարաբերությունները զարգացնելու համար, ապա դա կոչվում է ձախողում»,- նշեց Ա. Բադալյանը:Ինչ վերաբերում է վարչապետի նշած ներդրումային հետաքրքրությունների ու հիպոթեքային վարկավորման ծրագրի աճին, քաղտեխնոլոգն ընդգծեց, որ ասուլիսին ներկա լրագրողներն այդ հարցում թերացել են, քանի որ վարչապետին չեն խնդրել մանրամասնել իր նշած ներդրումային ծրագրերը։

«Պետք է վարչապետին հարցնեին, որ, եթե նշում է 89 ներդրումային ծրագիր, կարո՞ղ է գոնե 10-ը թվարկել, թե կոնկրետ դրանք որ ոլորտներին են վերաբերում, որպեսզի լրագրողները հետագայում հետաքրքրվեին, թե ինչ եղան կոնկրետ այդ 10 ներդրումային ծրագրերը։ Հիմա վարչապետն անընդհատ կարող է ասել, որ այս կամ այն ծրագիրը գտնվում է դեռևս քննարկման փուլում, և չտալ կոնկրետություն։

Վարչապետն օգտվեց նրանից, որ լրագրողները չեն հետաքրքրվում, և անորոշ կերպով խոսեց 89 ներդրումային ծրագրից, և այս պահին որևէ մեկը չգիտի, թե դրանք ի՞նչ ծրագրեր են, իրականանալո՞ւ են, թե՞ ոչ։ Օրինակ՝ կարող են փոքր խանութ բացել, հիմա այդ խանութը մտնո՞ւմ է այդ 89 ծրագրերի մեջ»,- ասաց նա։

Նշենք, որ Ն. Փաշինյանն ասել էր, որ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ հիպոթեքային վարկավորման ծավալն աճել է 100%-ով, կառավարության ծրագրերի շրջանակներում՝ 145%, և այսօր երկրում հիպոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է ընդհանուր 30%-ով։ Իսկ ներդրումային ծրագրերի մասով էլ տեղեկացրել էր, որ կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 մլրդ դոլար ծավալով, որից 42-ը՝ 774 մլն ծավալով։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ