Արտակ Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Հորդանանի Թագավորություն
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Հորդանանի Թագավորություն:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է Հորդանանի Թագավորության զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յուսեֆ Ահմադ Ալ-Հունաիտիի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: