Իրավապահները պետք է բավարար զգուշավորություն ցուցաբերեն․ Բադասյանը՝ Բաբլոյանին վիրահատությունից հանելու մասին
Ցանկացած կասկած հանցագործության մասին պետք է ենթարկվի պատշաճ քննության, միաժամանակ պետք է իրավապահ մարմինները նման հարցերի դեպքում բավարար զգուշավորություն եւ շրջահայացություն ցույց տան։ Այս մասին ասյօր՝ հոկտոմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին վիրահատությունից հանելու եւ հարցաքննության տանելու մասին հարցին։
«Քննություն է ընթանում, սրանից դուրս այլ մեկնաբանություն չեմ կարող անել»,-նշեց նա։