Այսօր՝ 21 նոյեմբերի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վահան Ադիլխանյան․ Հավաքականը կազմավորվում է ոչ թե «Կաշվե ձեռնոց» մրցաշարով, այլ Հայաստանի առաջնությունով

Եթե Հովհաննես Բաչկովը, Արթուր Հովհաննիսյանը չմասնակցեն ՀԱՕԿ-ի մրցաշարին, ո՞վ այդքան խիզախություն կունենա նրանց զրկել օլիմպիական ուղեգրերի համար պայքարելու հնարավորությունից: Աբսուրդային իրավիճակ է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Վահան Ադիլխանյանը՝ մեկնաբանելով ՀԱՕԿ-ի հայտարարությունը:

Հոկտեմբերի 28-ին ՀԱՕԿ-ը հայտարարություն տարածեց այն մասին, որ հաշվի առնելով ՀԲՖ-ի՝ ՀԱՕԿ-ի կազմից հեռացված լինելը, դեկտեմբերի 12-22-ը Երեւանում կանցկացնի «Կաշվե ձեռնոց» մրցաշար: Արդյունքներով կձեւավորվի ՄՕԿ-ի կողմից կազմակերպվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին նախապատրաստվող բռնցքամարտիկների օլիմպիական թիմ:

Պարոն Ադիլխանյան, ինչպե՞ս եք արձագանքում ՀԱՕԿ-ի որոշմանը:

Նախ հավաքական թիմը կազմավորվում է ոչ թե «Կաշվե ձեռնոց» մրցաշարով, այլ Հայաստանի առաջնությունով: Նոյեմբերի 17-22-ը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի կունենա մեծահասակների Հայաստանի առաջնությունը, ըստ որի կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որն էլ կնախապատրաստվի օլիմպիական վարկանիշային մրցաշարերի:

Հանրապետության առաջնությունը կանցկացվի նոր՝ 8 քաշային կարգերով: Լավ է, որ անցկացվելու է «Կաշվե ձեռնոց» մրցաշար, բայց դրա արդյունքներով չի կարող ձեւավորվել վարկանիշային մրցաշարերի համար հավաքական թիմի կազմ: Դրա համար գոյություն ունի Հայաստանի առաջնություն:

Եթե կա ներքին առաջնություն, որը մշտապես ձեւավորել է ազգային հավաքականի կազմ ու դրա կողքին անցկացվում է «Կաշվե ձեռնոց» մրցաշար եւ անունը դրվում օլիմպիական թիմի ձեւավորում, բոլորիս համար էլ պարզ է դառնում, թե ինչ նպատակ է այս ամենը հետապնդում.  պառակտում բռնցքամարտում, բռնցքամարտիկներին երկընտրանքի առջեւ կանգենցնելու եւս մեկ փորձ: Ամեն ինչ արվում է, որ Հայաստանի առաջնությունը չկայանա, կամ կայանա ոչ պատշաճ կերպով եւ ոչ լիարժեք:

Դեմ կլինե՞ք, եթե հավաքականի անդամները մասնակցեն ՀԱՕԿ-ի մրցաշարին:

Դա յուրաքանչյուր մարզիկի իրավունքն է եւ, ես, որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պարտականությունները իրականացնող անձ, իրավունք չունեմ որեւէ մեկին արգելել մասնակցել այդ մրցաշարին: Դեմ չեմ լինի, բայց չեմ կարծում, որ Հայաստանի առաջնությունում հաղթող կամ մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկը համաձայնվի մասնակցել ՀԱՕԿ-ի մրցաշարին: Սա անհատական մոտեցում է եւ չեմ կարող ասել՝ հավաքականի մարզիկների անձնական մարզիչները ինչպես կորոշեն: Կրկնում եմ՝ դա նրանց իրավունքն է, քանի որ այս տարի ՀԱՕԿ-ի վրա է դրված վարկանիշային մրցաշարերի մասնակցության կազմակերպումը:

Գործնականում հնարավո՞ր է երկուսին էլ մասնակցել:  

Գործնականում՝ ոչ: Բռնցքամարտիկները Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար մինչեւ մրցելույթի օրը քաշ են կարգավորում, գցում: Դրանից հետո մեկ ամիս անց մեկ այլ մրցաշարի մասնակցելու համար պետք է նորից  քաշ գցեն, ինչն արդեն դժվարություններ է ստեղծում: Հայաստանի առաջնությունն ավարտվում է նոյեմբերի 22-ին: ՀԱՕԿ-ի մրցաշարն անցկացնում է դեկտեմբերի 12-ից: Այսինքն, ընդամենը 20 օր են ունենում վերականգնվելու եւ նորից ռինգ դուրս գալու համար: Բայց այդ մարզիկները հո ռոբոտ չե՞ն: Քաշ կորցնելուց հետո մարզիկը տեւական ժամանակ պետք է վերականգնվի, օրգանիզմը պետք է հանգստանա: Հակառակ դեպքում արդյունքը ցանկալի չի լինի: Իսկ այս պարագայում ստացվում է, որ մեր մարզիկները ժամանակ չեն ունենում վերականգնվելու համար: Սա ոչ սպորտային նախաձեռնություն է:

Նախորդ Հայաստանի առաջնությունից հետո եղան դժգոհություններ մյուս կողմից, որ մասնակցության հրավերներ չեն ստացել: Այս տարի հրավերներն ուղարկվե՞լ են:

Այո, բոլորին անխտիր մասնակցության հրավերներ ուղարկվել են, Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցին եւս: Արդեն ունենք հայտեր, մարզադպրոցներն արդեն ֆեդերացիային են ուղարկում իրենց մասնակիցների ցանկերը: Հայաստանի առաջնությանը պարտադիր պետք է մասնակցեն բոլորն առանց տարբերության՝ ով որ կողմն է ներկայացնում: Բայց գործնականում ամեն ինչ ավելի է խճճվում, քանի որ երկու դեպքում էլ որոշվում է մարզիկների «բախտը»:

Մտավախություն չունե՞ք, որ ստեղծված իրավիճակում բռնցքամարտիկները կհրաժարվեն Հայաստանի առաջնությունից:

Չեմ կարծում, կարող եմ միայն ասել, որ սա աբսուրդային իրավիճակ է: Ինչպե՞ս կարելի է այսպես վարվել մարզիկների ճակատագրերի հետ: Սա ամբողջ Հայաստանի առաջնությունն է, ոչ թե ֆեդերացիայինը: Արհետսականորեն խնդիրներ են ստեղծում բռնցքամարտիկների համար: Այս իրավիճակում ստացվում է՝ մարզիկները պետք է կանգնեն երկընտրանքի առաջ. չմասնակցեն ՀՀ առաջնությանը, դուրս կմնան հավաքականից, չմասնակցեն ՀԱՕԿ-ի  մրցաշարին, նրանց կզրկեն օլիմպիական հավաքական ընդգրկվելու հնարավորությունից:

Եթե, օրինակ, Հովհաննես Բաչկովը չմասնակցի ՀԱՕԿ-ի մրցաշարին, ո՞վ իրավունք կունենա նրան զրկել վարկանիշային մրցաշարին մասնակցելուց: Կամ նույն Արթուր Հովհաննիսյանին ո՞վ կարող է այսօր 52 կգ քաշային կարգում հաղթել: Նույն հաջողությամբ Արման Դարչինյանին, Գուրգեն Հովհաննիսյանին, Հենրիկ Սարգսյանին ո՞վ կարող է խիզախություն ունենալ զրկել վարկանիշային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից, եթե նրանք չմասնակցեն ՀԱՕԿ-ի մրցաշարին: Այս տղաները փայլուն հանդես եկան Եվրոպական խաղերում, աշխարհի առաջնությունում: Նրանց փոխարեն ո՞վ իրավունք ունի որոշել՝ պայքարեն ուղեգրերի համար, թե ոչ: Հայաստանի առաջնությունից հետո ՀԱՕԿ-ի մրցաշարը լրիվ երկրորդական է: Դրանով չի կարելի կազմավորել հավաքական թիմ եւ որոշել, թե ով է մասնակցելու վարկանիշային մրցաշարերին: Այդ ամենը որոշվում է բացառապես Հայաստանի առաջնության արդյունքներով եւ հետագայում օլիմպիական թիմի անդամներն ընտրվում են հավաքներով ու մրցաշարերով:

Այսպե՞ս են մտածում հայկական բռնցքամարտի զարգացման, բռնցքամարտիկների մասին: Սա մրցակցություն էլ անվանել չի կարելի, որովհետեւ մրցակցությունը պետք է արդար լինի: Իսկ այսպես արդար չէ՝ մրցաշարը Հայաստանի առաջնության կողքին դնել, որ տղաները չիմանան՝ որին մասնակցել:

Լուսինե Շահբազյան

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագիրը հատուկ նշանակություն ունի․ Փաշինյան Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը շատ կարեւոր քայլ էր․ Փաշինյան Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը. Սերժ Սարգսյանը՝ ԵՄ–ին Իմ տղան էլ պետք է սովորեր 3 տարի, բայց եկել ու ծառայում է. Նիկոլ Փաշինյան Ամենամեծ բանը, որ դուք կարող եք անել Հայաստանի համար՝ ձեր հրաժարականն է. իտալահայ գիտնական Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն. Սերժ Սարգսյանը՝ 2018թ.–ի ապրիլի իրադարձությունների մասին Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում. Սերժ Սարգսյան (ֆոտո) Թուրքիան չպետք է պատերազմից փախչող մարդկանց օգտագործի ԵՄ-ի վրա ճնշման համար. Եվրախորհրդարանի նախագահ «Շատ հուզված եմ այստեղ լինելուս համար». Փաշինյանը՝ Սուրբ Ղազար կղզում Մենք վախենում ենք կորցնել մեր ինքնությունը, մեր երկիրը, դրա արդյունքում իրականում կորցնում ենք․ Նիկոլ Փաշինյան Քննարկվել է Երևանում Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու գաղափարը. Երեւանի քաղաքապետարան 2019-ին աշխարհում գրանցվել է 5 անգամ ավելի շատ անտառային հրդեհներ, քան 2018-ին. ՄԱԿ ԶԾ Նիկոլ Փաշինյանը Միլանում հանդիպում է հայ համայնքի հետ (ուղիղ) Հայաստանում բացակայում են բարենպաստ պայմանները միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար․ ԱԽ քարտուղար Հայաստանում բացակայում են բարենպաստ պայմանները միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար․ ԱԽ քարտուղար Նոր հակահրդեհային համազգեստները եւ մեքենաները կբաշխվեն ԱԻՆ-ի եւ «Հայանտառի» միջեւ. նախարար Հայաստանում չկա մրցունակ բուհ կամ անգամ ֆակուլտետ. Փաշինյան Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում Ի՞նչ գույք է ձեռք բերել Կոտայքի փոխմարզպետը և ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞ Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել Ռուսական հեռուստաընկերությունները՝ «խոշորացույցի ներքո» ԵՊՀ ուսանողները ժամանակավորապես դադարեցնում են դասադուլը Թուրքիայում հին հայկական գորգ է հանվել վաճառքի 150 հազար դոլարով Փաշինյանը հերքել է այն ենթադրությունները, որ նախկին նախագահների հետագա ճակատագիրը կարող է ազդել ղարաբաղյան հարցի վրա Գուշակը «թուղթ ու գիրը բացելու» համար խոշո գումար է շորթել ՄԱԿ-ը անհանգստացած է ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող սպաներին ներում շնորհելու Թրամփի որոշումից Փաշինյանը՝ իտալացիների հետ խաղի մասին․ Իհարկե, դա շատ ծանր ձախողում էր Ես երբեք Գարեգին Նժդեհին ռուսաստանցի գործընկերների հետ չեմ քննարկել․ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գրասենյակը պաշտոնապես հայտարարություն է տարածել Իտալական ոստիկանությունը բացահայտել է «սեւ» հնագետների խոշոր ցանց Մանվել Գրիգորյանը ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ.պաշտպան Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից