Այսօր՝ 06 հուլիսի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պանթեոնում բացվեց լեգենդար Յուրի Վարդանյանի շիրմարձանը

Նոյեմբերի 1-ին լրացավ օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան մեկ տարին։ Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում տարելիցի կապակցությամբ բացվեց լեգենդար մարզիկի շիրմարձանը։

Ներկա էին Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամները՝ մայրը, կինը, որդին, հարազատները, հայկական մարզաշխարհի ներկայացուցիչները, Երեւանի քաղաքապետարանի սպորտի վարչության պետը, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը, 2010թ. աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը։ Հայաստանի հավաքականի անդամներից ներկա էր միայն Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի Մ23 չեմպիոն Սամվել Գասպարյանը, որն ի դեպ իր այս տարվա բոլոր հաղթանակները տոնեց Յուրի Վարդանյանի անձնական եռագույնով, իսկ Բաթումիում նվաճած արծաթե մեդալը նվիրեց լեգենդար ծանրորդի հիշատակին։

Շիրմարձանը պատկերված է Յուրի Վարդանյանի երիտասարդ տարիների պատկերով, օլիմպիական ոսկե մեդալով եւ դափնով։ Ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը Դավիթ Մինասյանը։ Պատրաստված է բրոնզից:

Նշենք նաև, որ Յուրի Վարդանյանը 2009 թ․ նշանակվել է
Հայաստանի նախագահի խորհրդական, 2013-ին՝ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2014-ից եղել է Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին և համոզմունք է հայտնել, որ նրանք պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը Վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով՝ առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) մեքենա վարելու համար Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Սեպտեմբերի 1-ից ևս մեկ նախակրթարան կգործի․ԿԳՄՍՆ Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգային ու ավանդական արժեքներին․ Շարմազանով Արթուր Վանեցյանը ընդդիմության համախմբման կենտրոնում Ուսուցիչների սոցփաթեթների մասին․ նոր որոշում Գագիկ Ծառուկյանի հավատամքը. եթե կան խնդիրներ, ապա կան նաև դրանք լուծելու բազում ճանապարհներ Հուլիսի 6-ին ամենամեծ քննությունն է՝ մաթեմատիկայից․ 47 քննական կենտրոնից գործելու է 46-ը Մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն անձնական Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա օրենքը վերանայելու ճանապարհով. Գեւորգ Դանիելյան Լիտվացի բժիշկների առաքելությունը Հայաստանում ավարտվեց (լուսանկարներ) Իրավական պետության կայացման ու պետության առողջացման համար կարևոր է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի ջանքերը «Ինչ ունեն-չունեն հավաքեցին, բոխչաները դրեցին մեքենաների վրա ու վերադառնում են» Շփման գծում հրադադարը խախտվել է 200 անգամ Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը ԱՄՆ-ն աշխարհը թողել է առանց դեղորայքի Հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք, առողջացել են 451-ը, մահացել է 7 պացիենտ Կեղծիքների տոնը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը. դեսպանատունը մանրամասներ է հայտնել Ինչպե՞ս է հարկվելու անշարժ գույքը, որքա՞ն կկազմի գույքահարկը 2026-ին /Տեսանյութ/ Քաղաքացիները էլ. հարթակում կարող են հաշվել, թե որքան կդառնա իրենց գույքահարկը Ալյումինի, պղնձի գինը նվազել է, մոլիբդենի գինն՝ աճել. գունավոր մետաղների գները Ադրբեջանի ԱԳՆ դեպարտամենտի տնօրեն է ձերբակալվել Աշխարքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք. Ստեփան Դանիելյան Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել հասարակությանը, հիմա էլ սկսել է ռուսամետների ու ռուսատյացների բաժանումները, որոնց գինը կարող ենք վճարել պետության կորստի տեսքով. Անդրանիկ Թևանյան Դուբայ-Երևան չարտերային թռիչք կիրականացվի հուլիսի 15-ին Արայիկ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ