Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եթե բանակցային գործընթացում կա դինամիկա, ապա այն բացասական է. Աշոտյանը հակադարձեց Փաշինյանին

Փաշինյանի հայտարարությունը մանիպուլատիվ է առ այն, որ շփման գծում երբեք այդքան հանգիստ չի եղել: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին ֆեյսբուքյան  ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այո, ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է լարվածություն, սրացումներ, բայց ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը նույնպես երկար ժամանակ չէր դիմում ագրեսիվ գործողությունների: Հակառակորդը ապրիլյանից հետո երկար ժամանակ սսկված էր, եւ սա վերագրել ձեզ, կամ  Դուշանբեի վերելակին, այնքան էլ ազնիվ չէ, նամանավանդ, որ վերջին շրջանում լարվածություններ եղել են»,- ասաց նա:

 Փաշինյանը հիշեցրեց, որ Փաշինյանը հանդուրժում էր Արցախի նախագահի գլուխը քարով ջարդելու մասին, կամ անձամբ սպառնում գեներալներին` ասելով «հանգիստ նստեք տեղներդ», կամ ժպտում, երբ Արցախի նախագահին մարզպետ են կոչում բեմում, իսկ այսօր մեծ ուրախությամբ հայտարարում է, որ տարաձայնություններ չկան Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ:

«Այս ամենը դուք եք արել եւ վերագրել այն ձեր շրջապատին, նույնքան անբարոյական ու անազնիվ, որքան անազնիվ է  թիրախավորել ներքաղաքական ընդդիմախոսներին եւ հանգիստ թողնել Ալիեւին եւ իր քարոզչամեքենան»,-ասաց նա:

Աշոտյանի խոսքով` անհասկանալի է, թե ինչպիսի փաթեթ է որդեգրել Արցախի հարցի կարգավորման հարցում:

«Բացի կարգավիճակ եւ անվտանգություն շատ առաձգական  բառերից, դուք ուրիշ ոչինչ չեք օգտագործում, չեք խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին եւ արտգործնախարարը եւ քո խորհրդարանական դիվանագիտության  պատասխանատուները եւ քո արտգործանախար գերադասում են օգտագործել 6 հարկանի նախադասություններ, քան օգտագործել ինքնորոշման իրավունք, եզրույթը: Ինչո՞ւմն է պրոբլեմը: Ի՞նչ է բանակցությունների սեղանին դրված եւ որոնք են ՀՀ իշխանությունների մոտեցումները, ինչ է նշանակում համազգային հանրաքվե կանենք: Եթե դա պոպուլիզմ է, ապա շատ վտանգավոր է: Դուք քանդել եք նախորդ թողած բանակցային ժառանգությունը, ոչինչ չեք ստեղծել, հիմա էլ ասում եք բանակցային գործընթացում կա դինամիկա, եթե կա, ապա այն բացասական է»,-ասաց Աշոտյանը:

Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր, որ ինչքան էլ տարօրինակ լինի, բայց բանակցային գործընթացում դրական դինամիկա կա:

Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»