Այսօր՝ 03 հունիսի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Հայոց լեզուն նախարարն իրենց տնից չի բերել». դասախոսները միացել են ուսանողների պահանջին

Նախ պետք է հանրային լսումներ անել, քննարկումներ կազմակերպել, մասնագիտական խորհուրդ ստեղծել, ոչ թե տեղից վեր կենալ, երազ տեսնել ու դրա մասին պատմել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ֆակուլտետում դասադուլ կազմակերպողներից Գեւորգ Գյուլումյանը:

Հիշեցնենք, ուսանողները բողոքում են բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման  դեմ, ինչը նախատեսված է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծով:

«Հայոց լեզուն նախարարն իրենց տնից չի բերել, նա պետք է հաշվի նստի ուսանողության եւ մասնագիտական խորհրդի հետ, ինչը չի արվել»,-ասաց նա՝ հավելելով, որ սա նախազգուշական ակցիա է, որը տեւելու է 1-2 ակադեմիական ժամ:

«Այո, մեր դասախոսները մեզ հետ համամիտ են»,-ասաց Գյուլումյանը:

Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, լեզվաբան Վարդան Պետրոսյանն էլ նշեց, որ ուսանողների նախաձեռնությունը տեղին է եւ ուղղված է հայերենի շահերի պաշտպանությանը:

Դիտարկմանը, որ նախարարության փաստարկն այն է, որ հայոց լեզուն, գրականությունը երեխան ուսանում է դպրոցում եւ կարիք չկա պարտադիր այն անցնել նաեւ բուհում, Պետրոսյանը նկատեց, որ անկախության տարիներին դպրոցում ուսման որակը բավարար չի կարելի համարել. «Եթե որոշում են հանել այդ առարկաների ուսուցման պարտադիր լինելը եւ թողնել միայն բանասիրական ֆակուլտետներում, նախ պետք է դպրոցներում բարձրացվեր կրթության որակը, որպեսզի բուհ ընդունվող դիմորդը ունենար հայոց լեզվից եւ հայոց պատմությունից բավարար գիտելիքներ»: Այդուհանդերձ, դասախոսը նկատեց, ր երբ դիմորդը նախապես պարապում էր ընդունելության քննությունների համար, ապա հայոց լեզվից եւ պատմությունից բավարար գիտելիքներով են բուհ գալիս»:

«Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստ և երկու մարզիչ հիվանդ են կորոնավիրուսով Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները․ ներկայացնում է Արմեն Աշոտյանը Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան՝ 1 դեպք. մարզպետ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով. վարչապետ Սյունիքում կորոնավիրուսի 89 հաստատված դեպք կա. 24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը Փաշինյանի և ընտանիքի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվե՞լ Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ է առաջարկում Արարատ Միրզոյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. պատասխանները պատրաստ են Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և ամենաչոր ձևով. Փաշինյան Հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչքը Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում բողոքի ցույցի մասնակից է մահացել (տեսանյութ) ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս Որն է կորոնավիրուսի ամենաճիշտ ախտանիշը Պարետը նոր որոշում է ստորագրել՝ սահմանափակումների մասին «Գազելներն» այլեւս չե՞ն աշխատի. խոսնակի պարզաբանումն ու լավ նորությունը Ուհանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 300 ասիմպտոմ կրող․ Ռիա Նովոստի Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ. պարգևավճարներ են շռայլել աշխատակազմին` դիտավորությամբ բաց թողնելով նախկին կադրերին. Նարեկ Թադևոսյանը՝ քաղաքապետարանից հեռանալու մասին Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արթուր Վանեցյանը՝ ազդեցիկ քաղաքական գործիչ Բաքվի զորքը Վրաստանի սահմանին. ով է հրահրում բախումը Կառավարության վերջին փուլի գործունեությունը և որոշումները հանգեցրել են աղետի առողջապահության ոլորտում, հիմա էլ շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում. Արմեն Գևորգյան Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում․ Էդուարդ Շարմազանով Մենք շարունակելու ենք պայքարել հանուն Արցախի բարօրության և անվտանգության Փաշինյանը կարող է հպարտանալ՝ ասելով, որ ինքը Հայաստանի պատմության ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետն է․ Արթուր Ղազինյան Առաջխաղացումներ՝ Փաստաբանների պալատում. նոր նշանակումներ են արվել Պարոնա՛յք, միգուցե գաղտնազերծեք, թե ինչ եք փորձել պայմանավորվել մեր ժողովրդի մեջքի հետևում. Արման Վարդանյան ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զորակոչիկների իրավունքները շարունակում են խախտվել՝ փոխահատուցումների հարցում պետության ոչ պատշաճ մոտեցման պատճառով.ՀՔԱՎ Ինչ պայմաններում է կնքվել Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգերի ձեռքբերման պայմանագիրը, ինչ է այն նախատեսում և ով է մատակարարը. Infoport.am 517 նոր դեպք, վարակվածների թիվն անցավ 10 000-ից