Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ արցախցի նախարարների՝ Մոսկվա կատարած այցի պատճառով
Բաքվում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովին կանչել են ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել Արցախի ներկայացուցիչների՝ Մոսկվա կատարած այցի պատճառով:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ադրբեջանական արտաքին քաղաքականության գերատեսչության կայքը:
Ինչպես նշվում է, խոսքը ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի ուղևորության մասին է: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե երբ են նրանք եղել Ռուսաստանում:
«Նման այցելությունները սադրիչ բնույթ են կրում և ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: