Այսօր՝ 05 հունիսի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ընդունված հնարք է, երբ ասելիք չկա, այդ թեման են առաջ բերում». Արայիկ Հարությունյանը՝ նույնասեռականության քարոզի մասին

Նման բան չկա, այդ ձեւակերպումները շատերը տալիս են նաեւ որոշակի ազդեցության տակ լինելով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատությանը, թե նախարարությունը խրախուսում է այլասերվածության, տարօրինակ արժեքների քարոզը:

Նրա խոսքով, այն խմբերը, որոնք ունեն ազնիվ մտահոգություններ, որոշակի քաղաքական շահարկումների համար դա չեն անում, իրենք պարբերաբար այդ խմբերին ընդունում են, բացատրում են եւ պատրաստ են դա անել:

«Երեկ էլ Հնչակյան կուսակցության պատվիրակությանն եմ ընդունել եւ մենք երկար քննարկում ենք ունեցել նաեւ այս հարցերի շուրջ: Մենք պատրաստ ենք խոսել բոլոր նրանց հետ, որոնք ունեն նման հարցադրումներ: Այս խմբերից մի քանիսի կողմից նման պատրաստակամություն չկա, դա իրենց գործն է»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե ինչո՞վ է պայմանավորված, իր գործունեությունը փորձում են կապել նույնասեռականներին խրախուսելու հետ, նա արձագանքեց. «Դե դա ամբողջ աշխարհում ընդունված հնարք է, որովհետեւ սա շատ զգայուն թեմա է: Բոլոր այն դեպքերում, երբ իրավիճակներն անհասկանալի են կամ չափից դուրս հասկանալի են եւ ըստ էության ասելիք չկա, բնականաբար, այդ թեման են առաջ բերում»:

Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Պարետի որոշմամբ 161 տնտեսվարողի գործունեություն է արգելվել Կառավարությունը եւ մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել. Գորգիսյանը՝ ավիացիայի մասին Ավարտվել է 2019-ի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը. Այժմ ստուգում է իրականացվում Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019-ին գնաճը 0.7 տոկոս է կազմել. ՀՀ փոխվարչապետ Նոր կոնսոլիդացիայի նախաձեռնություն ներքաղաքական դաշտում. «Փաստ» 596 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտո՞ր. «Հրապարակ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում Ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել. աղմկահարույց գործին, բացի Նիկոլ Փաշինյանից, խառնված են ևս 17 անձինք. «Իրատես» Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել. «Իրատես» Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Արմատական տեղաշարժեր չկան, բայց լավատեսությունը մնում է. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի մասին Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարը Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ) Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունը «Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Տուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ) Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան