ԿԳՄՍՆ-ի դիմաց նստացույց անող ուսանողները համընդհանուր դասադուլ անելու կոչ արեցին
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց միացած ուսանողները այսօր՝ նոյեմբերի 7-ին, ուսանողներին և դասախոսներին համընդհանուր դասադուլի կոչ են անում։
«Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, ուսանողական կառույցներին և դասախոսներին դիմել համընդհանուր դասադուլի և գործադուլի։
Սա կուսակցական ենթատեքստ չունեցող ակցիա է, սա պայքար է հանուն ազգային կրթության»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։