Ամանորյա շունչն ու շքեղ տեսականին արդեն ՍԱՍ սուպերմարկետներում է
Հեքիաթային Ամանոր ունենալու համար ՍԱՍ սուպերմարկետների ցանցն այս տարի ևս մեզ է ներկայացնում Եվրոպայից ներմուծված խաղալիքների, տոնածառերի, դեկորատիվ աքսեսուարների էքսկլյուզիվ ու շքեղ տեսականի:
Յուրաքնչյուր խաղալիք կամ դեկոր ներկայացված է բացառապես օրիգինալ դիզայներական լուծումներով, տարբերվող թեմատիկաներով և գույներով: Շքեղ խաղալիքներն ու աքսեսուրաները անտարբեր չեն թողնում ոչ ոքի:
Տեսականին ներմուծված է եվրոպական առաջատար երկրներից, ամբողջ տեսականին մեծ ճանաչում վայելող բրենդներից է՝ Krebs, Goodwill, Koopman … և այլն: Այստեղ հաճախորդները կգտնեն փարթամ, տարաչափ և բազմագույն տոնածառերի մեծ տեսականի ևս:
Ինչպես վաճառասրահից տեղեկացրին, ՍԱՍ սուպերմարկետների ցանցում կա լավագույնը՝ տարբերվող Ամանոր ունենալու համար: