Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ո՞նց կարելի է անհամաձայնություն հայտնողին անվանել անդաստիարակ․ Նիկոլ Փաշինյանի զրույցը՝ ՀՅԴ երիտասարդների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 8-ին, երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը մասնակցելու նպատակով Արտաքին գործերի նախարարություն մտնելիս զրուցեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչների հետ, որոնք փակել էին մուտքը և զրույցի ամբողջ ընթացքում վանկարկում էին «Արայիկ, հեռացիր»։

Երիտասարդները դժգոհեցին, որ Արայիկ Հարությունյանը բոլոր դաշնակցականներին, որոնք անհամաձայնություն են հայտնել իր հետ, անդաստիարակ է անվանել։ Նիկոլ Փաշինյանը սրան տարակուսանքով արձագանքեց․ «Ո՞նց կարելի է ժամանակակից Հայաստանում անհամաձայնություն արտահայտող մարդուն անվանել անդաստիարակ, չէ, կարող է՝ առանձին դեպք է․․․․»։

Վարչապետը երիտասարդներին ասաց, որ իրենց պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չի կիսում, և խիստ կասկածում է, որ հասարակությունը կիսում է իրենց պահանջները։

Երիտասարդները, ի պատասխան, վարչապետին խնդրեցին Արայիկ Հարությունյանին հորդորել մետրոյով երթևեկել և տեղեկանալ հանրությանը մտահոգող հարցերի մասին․ «Մենք շատ ենք խնդրում Արայիկ Հարությունյանին փոխանցել ժետոն, որ ինքը մետրոյով տուն գնա, ու տեսնի՝ հասարակությունը իր մասին ինչ է ասում»։

ՀՅԴ երիատասարդները նշեցին․ «Մենք մի քանի շաբաթ է՝ բարձրաձայնում ենք այդ մասին։ Մենք ասում ենք, որ Արայիկ Հարությունյան տապալել է կրթության, գիտության ոլորտը․․․»։

Վարչապետը նրանց հարցրեց․ «Ինչի՞ որ թալանչի լիներ, որ ընդունելության քննություններին փող առներ, ոչ ոք չէր բողոքի․․․»։

Հավաքված երիատասարդները չհամաձայնեցին։

Նիկոլ Փաշինյանը շարունակեց․ «Արայիկ Հարությունյանն չի իրականացնում ՀՀ-ում կրթական քաղաքականությունը, կառավարությունն է իրականացնում կրթական քաղաքականությունը և ես չեմ ընդունում, որ փորձ է արվում մարդանց ինֆորմացիայի պակասը օգտագործել, վախեր սերմանել, որ ինչ-որ մարդիկ ավելի ապազգային են, ինչ-որ մարդիկ ազգային։ Հայաստանում մեր կառավարությունից ազգային կառավարություն երբեք չի եղել»։

ՀՅԴ երիտասարդներից Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Այս երիտասարդներից առաջադեմ երիտասարդներ էլ թող չլինեն, դա կեղծ դիսկուրս է առաջադեմը ազգայինին հակադրելը, մեր խնդիրն այն է, որ ԿԳՄՍ նախարարը չունի համապատասխան քաղաքականություն, խուսափում է լսել իր ընդդիմախոսերին»։

Վարչապետը հավաստիացրեց՝ եթե լսելու խնդիր կա, դա կուղղվի։

ՀՅԴ երիտասարդներից Արգիշտի Գևորգյանը պնդեց․ «Չի կարելի բոլոր երիտասարդներին, բոլոր ՀՅԴ-ականներին անվանել է անդաստիարակ, նախարարին հարիր չէ»։

Փաշինյանը պատասխանեց․ «Հարգելի Արգիշտի, եկեք փաստերը չնենգափոխենք, կոնտեքստից պետք չէ ոչինչ կտրել»։

Արգիշտի Գևորգյանը հիշեցրեց ԿԳՄՍ նախարարի խոսքերը․ «Պարոն նախարարը մեզ արգելել է խոսել կուսակցական պատկանելությունից ելնելով, ասել է ՝ ՀՅԴ-ն թող չխոսեն»։

Վարչապետը զարմացավ․ «Այս արտահայտությունը դուք մեկնաբանում եք խոսելու արգե՞լք»։

Երիտասարդները վարչապետին փոխանցեցին Արայիկ Հարությունյանի խոսքերը թղթի վրա, խնդրեցին ծանոթանալ, ապա խնդրեցին իրենց ժետոնը փոխանցել նախարարին։

«Ես կարծում եմ՝ նա 100 դրամ ունի»,-ի պատասխան ասաց Փաշինյանը, ապա վերցնելով ժետոնը, հավելեց․ «Այս ժետոնը կպահեմ որպես հիշատակ ձեզանից»։

Վարչապետը հորդորեց բովանդակությունից խոսել․ «Եթե բովանդակությունից ենք խոսում, եկեք բովանդակությունից, երկուսով կովկասցի ենք, բարեբախտաբար, կարող է դուք մի բան այնպես չասեք․․․»։

Երիտասարդները վրդովվեցին․ «Մենք կովկասցի չենք, մենք արիացի ենք․․․»։

Վարչապետը նրանց հարցրեց․ «Արիացիք որտեղի՞ց են»։

Երիտասարդներն ասացին․ «Եկեք այս օրակարգի մեջ չմտնենք։ Մենք ասում ենք, որ այս բառապաշարը հարիր չէ նախարարին»։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում նրան։

ՀՅԴ երիտասարդները նաև նշեցին, որ անընդունելի է Մելինե Դալուզյանի սեռափոխության մասին «Մել» ֆիլմի ֆինանսավորումը պետբյուջեից․

Վարչապետը չհամաձայնեց․ «Նա Եվրոպայի եռակի չեմպիոն է»։

Հավաքված երիտասարդները նշեցին՝ բայց հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, որին վարչապետը արձագանքեց․ «Շատ մարդիկ կան, որ հրաժարվել են այս քաղաքացիությունից։ Ես ասում եմ, որ այդ մարդը Եվրոպայի եռակի չեմպիոն է, ՀՀ դրոշը 3 անգամ բարձրացրել է»։

Երիտասարդներն ասացին․ «Բայց այդ ֆիլմը նրա սպորտային կարիերայի մասին չէ։ Ի՞նչ ուղերձ են ստանալու։ Փակվում է «Հայ ասպետ» նախագիծը, մեր թագավորների մասին ֆիլմեր կարող են նկարել»։

Վարչապետն արձագանքեց․ «Ես եմ ինքս խնդիր դրել, որ մեր թագավորների մասին պրոյեկտ արվի, հայ ասպետը կանի, թե մեկ ուրիշը կանի, այլ խնդիր է»։

Վարչապետը հակադարձեց․ «Իմ ընկալմամբ ֆիլմը մարդու և չեմպիոնի մասին է, մենք ֆինանսավորել ենք այն հատվածը, որ մեր չեմպիոնի մասին է»։

Հիշեցնենք, որ «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար պետությունը հատկացրել է 20 միլիոն դրամ:

Վարչապետը հեռացավ, երիտասարդները շարունակում են իրենց նստացույցը։

 
Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»