Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Աճուրդի է հանվել Աննա Հակոբյանի կախազարդը. կայացել է ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի գալա-ընթրիքը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 8-ին ներկա է գտնվել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքին։ Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Գալա ընթրիքին ներկա են գտնվել Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները, ‹‹Joef Gipsy kings Family›› խմբի մենակատար Ջոեֆ  Ֆարգիերը, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը, բազմաթիվ գործարարներ, արվեստի, մշակույթի, հասարակական գործիչներ, բժիշկներ։

Իր խոսքում Աննա Հակոբյանը պատմել է, որ եղել է աշխարհի բազմաթիվ երկրների արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոններում և համոզվել, որ ի տարբերություն մեր երկրի, այդտեղ սարսափ չկա քաղցկեղի հանդեպ և այն միանգամայն հաղթահարելի հիվանդություն է։

‹‹Հարց կառաջանա՝ իսկ ինչպե՞ս են հասել այս երկրներում նման արդյունքի: Պարզապես կարևորել են, նպատակ են դրել և զարգացրել են իրենց բժշկությունը, տեխնիկական հնարավորությունները, սպասարկման որակը: Ընդ որում՝ շատ-շատ երկրներում ամեն ինչ սկսվել է ֆոնդերից, ոլորտի նվիրյալների անհոգնել և քրտնաջան աշխատանքից:  Օրինակ՝ Հորդանանի Հուսեյն թագավորի անվան քաղցկեղի հիվանդանոցի հաջողության հիմքում համանուն հիմնադրամն է: Մանկական քաղցկեղի՝ աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր կենտրոնի՝ ԱՄՆ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի ստեղծման ակունքներում ALSAC հիմնադրամն է: Հենց այսպիսի նպատակ է սահմանել «Ժպիտների քաղաք» հիմնադրամը››,- ասել է Աննա Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին հիմնադրամի և քաղցկեղ ունեցող երեխաների կողքին լինելու և նրանց աջակցելու համար։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ ասել է, որ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին աջակցելու ճանապարհին հիմնադրամը ձգտում է անել ամեն ինչ՝ որպեսզի Հայաստանում ուռուցքբանությունը և արյունաբանությունը շարունակաբար զարգացում ապրեն և այդ ենթատեքստում շատ է կարևորվում նաև աջակցությունը բժիշկներին և բժշկական հաստատություններին, որպեսզի նրանք կարողանան ապահովել բարձրորակ ախտորոշում և արդյունավետ բուժում պացիենտների համար։ Էսթեր Դեմիրճյանը ներկայացրել է հիմնադրամի կատարած աշխատանքը, մեկ տարվա ձեռքբերումները՝ շեշտելով, որ մեկ տարվա ընթացքում հիմնադրամն աջակցել է ստանալ անհրաժեշտ բուժում 240 երեխայի և երիտասարդի։ Դեղորայքի, բժշկական զննումների, վիրահատությունների և այլ բժշկական ծառայությունների համար հիմնադրամը տրամադրել է 270 միլիոն դրամ գումար։ Ելույթներով հանդես են եկել նաև Պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ու Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը։

Գալա ընթրիքին Ջոեֆ Ֆարգիերը արյունաբանական կենտրոնում բուժվող 12-ամյա Արկադի Մելքոնյանին է նվիրել իր կիթառը։ Վերջինս էլ շնորհակալություն հայտնելով թանկ նվերի համար Ֆարգիերին է նվիրել հայկական դուդուկ։

Եվս մեկ կիթառ խմբի անդամների ստորագրությամբ հանվել է աճուրդի։ Ի թիվս այլ իրերի, աճուրդի է հանվել նաև Աննա Հակոբյանի ոսկյա կախազարդը։ Աճուրդի ողջ գումարը տրամադրվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը։

Ընթրիքի ավարտին, շնորհակալություն հայտնելով կատարված մեծ աշխատանքի համար, Քրիստինա Ազնավուրը ‹‹Ազնավուր հիմնադրամի›› անունից 10 միլիոն դրամ է նվիրաբերել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամին։

Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է