Сегодня: 25 Апрель 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՆՇԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԱՅ­ՍՕՐ ԵՎ ԱՅՍ­ՊԵՍ

Սկսեմ արդեն ասվածով` որ մեր գյուղում չկա եկեղեցի, ինչպես դիմացի մի քանի գյուղերում: Եթե չկա եկեղեցի, չկա հոգևոր հովիվ, ասել է թե` ամեն կիրակի կյանքը չի կշռվում, և շեղումն անխուսափելի է, տանող է... Իսկ ավելի ճիշտ` համայնքը հանձնված է մարդու ձեռքը, այսինքն` անտերություն` սատանայություն... 

Դեռ շատ հնուց գյուղացին մի պարզունակ հասկացողություն` նման մի բան մշտապես ունի` բոստանի բարձր տեղում, խրտվիլակ է ասվում, որ վնասատուները տեսնեն, իմանան` բոստանը անտեր չէ, նայող կա... Ուզում եմ ասել, գոնե նման մի բան` խաչը գագաթին... Եվ տեսնողը կանի ինչ-որ հետևություն, կգա ինչ-որ մտքի ու խելքի... 

Իսկ այսօր ընդհանուր առմամբ, եկեղեցին, այսինքն` միջնորդը` քահանան` առաքյալը փրկիչն է քան երբևէ... 

Ո՛չ, աղանդները այնքան վտանգավոր չեն, նրանք բաց տեղերը, ճեղքվածքներն են լցնում, լրացնում, որ թերացել են մեր առաքյալները...

 Վտանգը հոտի ներսում է` առաջացող, շնչվող հոգևոր մթնոլորտն է, որը իրականին նմանեցված է, իսկ իրականում ուղղակի տիղմ է...

 Ունենք աչքեր, ականջներ, ամեն բարի լույսի հետ տեսնում ենք, լսում ենք, մատով ցույց ենք տալիս տեղը և՛ սևի, և՛ սպիտակի, բա՞յց, երբ գալիս է մեր պահը, առաջացնում ենք հարցերի հարցը. 

«Ինչի՞ ես, թող լինի ուրիշը...»: Եվ լինում է ուրիշը...

 Այսպես` ակնոցավոր օձերի հոգով, պաշտպանված ճշմարիտ լույսից, իբրև թե ապրում ենք փորձ ու փորձանքից հեռու, և Աստված թողնում է մեր պարտքերը, ինչպես մենք ենք ուզում... Նայո՞ւմ ենք ակնոցներով, կնայվենք ակնոցներով... Բերանից ինչ-որ մեկի անկանգ կաթում է թույնը մեր կյանքի վրա ու տարածվում, վերածվում դառնում շնչվող... 

Եվ առաջացած մթնոլորտում կորցնում ենք իրական ծանրության կենտրոնը... 

Արդեն և՛ հոտով, և՛ հոգով, և՛ մտքով` միամտությունից սայթաքած, ուղիղ գծով գնում ենք նյութի վրա... Եվ խորհուրդը մեծ հոգու` մնում է ակնոցների մթում... 

Որքա՛ն հոգիներ են շնչահեղձ լինում օդում արդարության պակասից... 

Եվ նրանց համար ամեն օր մեռնում է Աստված... 

Եվ բարձրացնում է գլուխը կուզիկը ու հայտարարում, որ մարդը առաջացել է ուղտից... Վերջերս ինչ-որ վերջի մասին էին խոսում, ինչոր աշխարհի... 

Աշխարհն իր վերջի մասին մտածում է, թող ամեն ոք ի՛ր վերջի մասին մտածի... Քանի որ սկսեցինք գյուղից` անցնենք գյուղով, մի քիչ էլ առաջանանք... 

Նախ ասեմ, որ էլ չկա Պռոշյանական գյուղացու կոլորիտը. Թումանյանական` բնական, բնության բնույթով առաջնորդվող գյուղացին, որ ասես լուսնից էին իջել ու ոչինչ չէին հասկանում... Եվ խորհրդային` դասի բերված մտածողությունը չկա... ... 

Կա տեղ` բնակավայր, որ, դեռ կոչվում է գյուղ, ուր ապրում են մարդիկ ու զբաղվում են հողագործությամբ, ու կոչվում են գյուղացի, անխորհուրդ ու հեռու, ինչպես երկինքն ու երկիրը... 

Այսօրվա, այսպես ասած, գյուղաբնակը` գյուղացին, նույն ճամպրուկային տրամադրությամբ դեռ կա, մնում է և լավ գիտի և՛ Հյուսիսային պողոտայի տեղը, և՛ Վահագնի թաղամասի տեղը, և՛ ինտերնետի. իրականությանը մոտենում է և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական... 

Ե՛վ Փարիզ է ասում, և՛ Լոնդոն, և՛ աշխարհ, և՛ թռչող մեքենաներ, և՛ կողքից եկամուտներ, խաբված լինելու հոգեմետ զգացողություններ, անամոթություններ, և այլն, և այլն...

 Բայց ոչինչ, դեռ բռնելու տեղեր կան, դեռ փրկելու բաներ կան` դեռ ծնվում են երեխաներ..

Այսօր, որքան էլ վրայից բարձրաձայն ասվում է, խոսվում է, տակից ուրիշ բան է արվում... 

Հասկանում եմ, բայց թող լինի բնական ճանապարհով, ոչ թե նենգությամբ` խաբելով, գցելով, փախցնելով... 

Եթե մեր գյուղացին մինչև այսօր ապրել է ու ապրում է, ապրում է զուտ իր իմաստնության շնորհիվ, իմացյալ համբերելով անառակ զավակին...

Հողը դեռ բուժում է իր աշխատավորին, գյուղում դեռ բուժվում է մտածողության քաղցկեղը... Եթե իրականում անկեղծ ցանկություն կա գյուղացուն օգնելու, թող արվի առջևից, ոչ թե հետևից... 

Որ գյուղացին զգա պետության շունչը... 

Որ իրեն պաշտպանված զգա, գալիք տեսնի, խիղճը հանգիստ գտնի... Այսինքն` այսօրվա իրավիճակում գյուղապետարանը այլընտրանք լինի, հարկեր հավաքելու հետ, կարողանա վարկեր տրամադրել ողջամիտ տոկոսներով: 

Օտար, սևազգեստ, ապակյա աչքերով գիշակերների մուտքը կկրճատվի որոշ քանակով:

 

Գյուղապետարանի հաշվապահությունը լուրջ գործի կլծվի, կհաշվի օր ու գիշեր. էլի կլինի Աստծունը` Աստծուն, կայսրինը` կայսեր, գյուղինը` գյուղին... 

Կլինի ավելի ընտանի, ավելի կենդանի, ավելի իրական կապվածություն... 

Կառաջանա վարակիչ հետաքրքրություն, գյուղապետները` գիտելիք պարտադրող գործարար իրավիճակում կհայտնվեն, կարողացողները ձեռքերը ավելիին կերկարացնեն... 

Նոր դուռ կբացվի, նոր ճակատ, նոր հեռանկար, վստահություն վստահվածի, պատասխանատվություն, իսկ գյուղացին, համայնքը` մոտեցող, տեսնող, վկա, պահանջատեր... 

Մի քիչ տնական, հայրական մոտեցում և հրաշքներ կկատարվեն, կյանքը կջերմանա... Մաս առ մաս մշակումները, մեխանիզմները, հոսքի բերելը թողնենք պետական թվաբաններին... 

Եվ ամենակարևորը` գյուղապետները հրեշտակներ չեն լինելու, հարկավոր է լինելու պաղեցնելու նման, սառեցնելու աստիճան սկզբունքային վերահսկողություն` ճշմարիտ, որպես անքննելի բուժօգնություն` հանուն Հայաստանի Հանրապետության... 

Ծխախոտի ամեն տուփի վրա գրված է` «Ծխելը վնասում է առողջությանը», կարելի է կողքին ավելացնել` անարդարությունը փչացնում է...

Հայաստանը այսօր վերածվել է մի մեծ խաղատան, ուր բոլոր դեպքերում կրվողը մի կողմն է` արդարությունը, այսինքն` ժողովուրդը... 

Այսօր, մեր գյուղ ասվածում, ամեն ինչ վաճառված է, գյուղապետներին մնացել է վաճառել գյուղապետարանը, կնիքը և հոգին, որը և արվում է... 

Մի հնարքով ուղղակի պետք է, անպայման պետք է ցնցվել, լրջության գալ, լրջություն բերել` պետություն- ժողովուրդ հարաբերությունը, թե չէ` շնից մազ պոկելու փիլիսոփայությամբ ապրելը մեզ ունայնության գիրկն է շպրտում` խորթանում են խորհուրդները... 

Քիչ հեռուն տեսնելու համար ուղղակի պետք է կանգնել քիչ բարձր... Ու արհամարհում ու արհամարհվում են, սկսում է հոգևոր անապատացումը, ասել է թե` սկսում է նահանջը...

ՈՐՊԵՍ ՀԱՎԵԼՈՒՄ.- Ով էլ որ ընտրվի, լավ է, որ ունենա մեկ գլուխ, գլխի վրա մեկ բերան, մեկ քիթ, երկու աչքեր, երկու ականջ և, որ աչքերը տեսնեն, ականջներն էլ լսեն... Ընթերցողը թող ներող լինի, իհարկե, ուղղակի իրավիճակը հասել է այն աստիճան աբսուրդի, որ արդեն անգամ մեր մեղքերը չենք վստահում մեր աստվածներին...

 

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ

Երկնագույն երգի քղանցքը դեղին,

Սարսուռներ ծնող իր նուրբ հպումով

Բանաստեղծների մեր անզոր ցեղին

Նինջ է պարգևում վարդ ու քրքումով

Եվ երազային այդ նինջի խորքում 

Տանջալի մտքով, 

բայց հոգով անհոգ, 

Մենք ոչ թե նրա մարմինն ենք գրկում, 

Այլ համբուրում ենք քղանցքները լոկ:

ԵՐԿՐՈՐԴ ՈՐԴԻՆ

Ինչ կլիներ, եթե Աստված 

Երկու զավակ ունենար.

 Կհամբառնար մեկը խաչից,

Մյուսը մեզ կմնար: 

Կախտահաներ մարդկանց հոգին

Եվ հավատի կկոչեր, 

Որ լույսն այնտեղ` սրտերի մեջ,

 Հոր խոսքերով կարկաչեր:

Կկարկաչեր լույսը այնտեղ, 

Որտեղ ծարավ կա լույսի, 

Եվ կփոխվեր երջանկության Խուլ տանջանքը Հիսուսի:

…Թե՞ սրտերը միշտ էլ այսպես 

Կմնային մութ ու նենգ. 

«Հրա՜շք-հրա՜շք»,- կգոռայինք 

Փարիսեցվոց նման մենք:

 

Եվ տանջանքը կերկարեր 

Հեգ Հիսուսի հեգ եղբոր. 

Մեղքն էլ հետը կնորոգվեր` 

Անհուսության նման խոր:

 

…Կանչե՞նք Որդուն, թե՞ չկանչենք.

Այս է տանջանքը հիմի. 

Քանզի բնավ չի հավաքվում 

Ամենքիս ջանքը ի մի:

***

Երեկ տխուր, այսօր ուրախ, 

Ալիքի պես ծափ եմ տալիս, 

Երեկ՝ դեպի անհայտություն, 

Այսօր դեպի ափ եմ գալիս: 

Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին 

Կամ ծիծաղում խենթի նման, 

Ինձ բաշխում եմ ավազներին

Անապատի գետի նման: 

Ինձ բաշխում եմ անմնացորդ, 

Իմ ժպիտներն ու՞ր են տանում, 

Ծիծաղիս մեջ ամեն անցորդ 

Հոգնած հոգին է լվանում: Վաղը երբ որ մշուշ լինի, 

Եվ արցունքներ ծնվեն ցավից, 

Գուցե մեկը փոքրիկ մի կայծ Ետ բերի ինձ իմ ծիծաղից:

ՏԵՍԻԼՔՆԵՐ

Արորով ինձ հողից հանեցին, Ինձ հողում ինչո՞վ են թաղելու... 

Հոգնել է իմ կյանքի նժույգ-ձին՝ 

Չի՜ թռչում, չի՜ գնում, չի՜ թռչում ՝ 

Հողմերից երազներ քաղելու: 

Չի՜ տեսնում ոչ ոքի, ոչ մի բան Եվ, ափսո՜ս, ոչ մեկին չի կանչում.Կյանքը լուռ մեռնում է հավիտյան, 

Եվ նրա շիրմին ոսկեցոլ, Ոսկեցոլ տեսիլքն է կանաչում: 

Ես վայրի աստղերով զարդարված՝ 

Ճչում եմ խոսքերով խաթարված, 

Որ կյանքը կորչում է անհետ, 

Տեսիլքներն ապրում են հավետ, 

Տեսիլքներն ապրում են վտարված: 

Տեսիլքներ ծաղկում են ամենուր 

 

Ձեռքերում մի անհայտ տրտմության,

Եվ քիչ-քիչ մեռնում է կյանքն, ավա՜ղ,

Մաս առ մաս տրվում է հողմերին, 

Տեսիլքներն ապրում են հավիտյան:

Ապրում են սերունդներ աշխարհում, 

Գալիս են, գնում են ու չկան , 

Եվ մեկի համար, որ չգիտենք, 

Տեսիլք ու ցնորք ենք հավիտյան: 

Մենք մեկի համար, որ չգիտենք, 

Տեսիլք ու ցնորք ենք անմեկին, 

Գալիս ենք, անցնում ենք ու չկանք, 

Ձուլվում ենք հողին ու երկնքին: Երկինքը տեսիլք է մի անծիր, 

Եվ հողը տեսիլք է կորստի, 

Աստղերը երգում են անձանձիր, 

Որ մեկն իր կարոտը չըսըտի:

***

 

Անձրևից ծեծված, 

հողմից հալածված, 

Ծակ տրեխներով գնում էր Աստված, 

Ինքը երկնքից իր արտասուքով, Իր կյանքը, ճամփան պատել էր սուգով: 

Ինքը գնում էր թեթև ու ներհուն, 

Որպես սկիզբն ու վախճանը կյանքի, 

Ինքը տանում էր իր մերկ ձեռքերում

 Բախտ արարելու 

Իր կախարդական լեզվակը զանգի: 

Եվ գնում էր նա

Լքված ու մենակ աշխարհի կողմից, Եվ ոչ ոք, ոչ ոք չէր կանչում նրան, 

Որ ապաստան տա անձրևից, հողմից: 

Եվ նույն ժամանակ աշխարհից այս չար, 

Պարզված երկնքի անհունները մութ, 

Բյուրավոր ձեռքեր իրենց Աստըծուց 

Աղերսում էին գորովանք ու գութ:

 

 

 

 

Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров . Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак Карапетян Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Карта Amio Visa Signature. Когда возможности безграничны Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян Кешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Ucom продолжает модернизацию сетей Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Во время показа мод в Загребе модели вышли на сцену с кулонами армянского дизайнера Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Сын певицы Жасмин женился на 25-летней фигуристке Еве Хачатурян Молодые боксеры Армении на чемпионате Европы завоевали 5 медалей В Мехико при крушении вертолета погибли три человека Любовный гороскоп на сегодня 15 апреля В центре Саратова подрались мигранты: их переехал автомобиль Обещанная поддержка ЕС и США может предоставить Армении новые экономические возможности: анализ экономиста Надеюсь, что Европа в будущем будет рассматривать Армению как часть европейской цивилизации: депутат Парламента Швеции В Тегеране возобновили работу аэропорты имени имама Хомейни и Мехрабад