Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՀՀ քաղաքացին քվե չի տվել ոչ մեկին, որ հայոց լեզվի ու պատմության դեմ պայքարվի կամ Ստամբույլան կոնվենցիան վավերացվի. Վահագն Չախալյան (տեսանյութ)

Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» Հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը պատասխանել է լրագրողների հարցերին, պարզաբանել՝ որն է նրանց բողոքի պատճառն ու թե ինչքան են պատրաստ պայքարել:

«Մենք անձնավորված պայքար չենք տանում, մենք պայքարում ենք ապազգային երևույթի դեմ: Արայիկ Հարությունյանին ոչ ճանաչում ենք անձնապես, ոչ շփում ենք ունեցել, նրա դեմ ուղղված բան չկա: Մեր պայքարը գործընթացների դեմ է: Արայիկ Հարությունյանի այս ծրագիրը ձախողված է: Վրաստանում Սահակաշվիլու տարիներին այս նույն ծրագիրը փորձարկվեց, երբ ասեցին, որ անգլերենը դառնալու է երկրորդ պետական լեզու, նոր ժողովուրդը ոտքի կանգնեց: Ես վստահ եմ ՝ Հայաստանում հայ ժողովուրդը չի թողնելու, որ այս ծրագիրը կյանքի կոչվի»,-ասաց Չախալյանը:

Նրա տեղեկացմամբ՝ երևանյան դասադուլերին միացել են նաև Շիրակի պետական համալսարանի ուսանողները: Չախալյանը նաև ասաց, որ իրենք քիչ առաջ գիրք են նվիրել Արայիկ Հարությունյանին:

«Րաֆֆու «Սամվելը նվիրեցինք: Այնտեղ պարզ լեզվով սևով սպիտակի վրա գրված էր՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մերժեցին կոռուպցիան, կմերժեն նաև այլասերումը: ՀՀ քաղաքացին քվե չի տվել ոչ մեկին, որ հայոց լեզվի ու պատմության դեմ պայքարվի կամ Ստամբույլան կոնվենցիան վավերացվի»,-նշեց Չախալյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք իրենք ունեն արժանի թեկնածու, ով կփոխարինի Արայիկ Հարությունյանին, Չախալյանը պատասխանեց. «Տարբեր բնագավառներում կան շատ լավ կադրեր: Պետք է ազգային, հայեցի մեկը, ում համար խաղալիք չեն լինի այս առարկաները կամ մեկն, ով չի քնի զարթնի ու որոշում կայացնի»:

Իսկ ԼՈՒՐԵՐ.com –ի այն հարցին, թե արդյոք իրենց նախաձեռնությունը միանալու է նստացույցին և դեռ ինչքան է պայքարելու, պատասխանեց. «Մենք չենք կարող թողնել Ստամբուլյան կոնվենցիայի մեր ստորագրահավաքը և մնալ այստեղ նստացույցի, բայց մենք հետևելու ենք գործընթացին ու, ըստ դրա, կորոշենք մեր հաջորդ քայլերը: Պայքարելու ենք մինչև հասնենք մեր ուզածին»:

Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա