Այսօր՝ 10 հուլիսի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հոնկոնգում ցուցարարները տրանսպորտային քաոս են ստեղծել

Հոնկոնգում հակակառավարական ցուցարարներն այսօր տրանսպորտային քաոս են ստեղծել՝ արգելափակելով ավտոմայրուղու երթեւեկությունն ու խախտելով մետրոյի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:

Դիմակներով ծայրահեղականների խումբը առավոտյան պիկ ժամին աղբամաններ է տեղադրել ճանապարհներին, այրել եւ կոտրել է լուսացույցներ: Մի շարք շրջաններում խցանումներ են: Խափանումներով է աշխատում նաեւ մետրոն:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հոնկոնգի կառավարության աշխատանքի դեպարտամենտը գործատուներին կոչ է արել ապահովել աշխատակիցների սեղմ գրաֆիկն ու ըմբռնումով մոտենալ նրանց հնարավոր ուշացումներին: Տրանսպորտային քաոսի պատճառով բոլոր համալսարանները հայտարարել են դասերի դադարեցման մասին: Մասնավորապես, անկարգություններ են տեղի ունեցել Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ ուսանողները զինվել են աղյուսներով եւ այրիչ խառնուրդով շշեր նետել իրավապահների ուղղությամբ:

Սայ Վան Հո շրջանում ոստիկանության աշխատակիցն ինքնապաշտպանության նպատակով կրակ է բացել 21-ամյա ծայրահեղականի ուղղությամբ: Վերջինս որովայնի հատվածում ստացված հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է:

Ամռան սկզբին Հոնկոնգում հակակառավարական զանգվածային ցույցեր են սկսվել: Ցուցարարները բողոքում են արտահանձնման մասին ընդունված օրինագծից, որը թույլ է տալիս իրավախախտներին արտահանձնել Չինաստանին: Չնայած փաստաթղթի հետ կանչմանը, ընդդիմության աջակիցները շարունակում են ցույցերը:   

Հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան 2 չվերթ կլինի ԳԹԿ-ն չի կարողանում հրապարակել մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները Սահմանադրությունը ոտնահարում են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Սիրիայի և Իրանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքվել Արմեն Բենյանը` առողջապահության նախարար Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել «Ես տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ». Արսեն Թորոսյանը՝ փոխվարչապետին Դիմելու ենք նոր խստացումների. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վանեցյանի քայլը կոնսոլիդացրել է ընդդիմությանը, իսկ իշխանությունների խաղաքարտերը խառնել է իրար ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակը» խոցելի գործընթաց է․ Մարուքյան կուսակցության Երիտասարդների Միությունն իր մտահոգությունն է հայտնում Հայոց Եկեղեցու և Հայ ազգային արժեքների դեմ ուղղված հակահայկական քարոզի համար Եվս մեկ ապացույց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հիմքեր չկան Կառավարական դաչաներից քաղաքական աղբանոց Ինչի՞ ավելին չեք ասում, գաղտնի՞ք ա․ Փաշինյանը՝ պետական գույքի մրցույթների մասին Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ իրավունքը պե՛տք է գերակայի. Արթուր Ղազինյան Դիմակների համար տուգանքները բարձրացնող նախագիծը կրկին կբերվի՞ ազգային ժողով ՄԻԵԴ-ը չի մերժել ՍԴ դատավորների դիմումը ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը Մուննաթ ու անկարողություն . «Ընդդիմադիր լինելը Հրայր Թովմասյանին Վահագն Հովակիմյանով փոխարինելու մեջ չէ» «Հրապարակ». «Տրետի պալյոտ նա լունու» «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. Երեմ Սարգսյան Ինչ դրամական օգնություն կստանան քաղաքացիները. Ավինյանը լավ լուր ունի Ucom-ի հայտարարությունը լայն տարածում է գտել եվրոպական մամուլում