Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանի հավաքականի երկրպագուի դատը Ֆինլանդիայում՝ նոյեմբերի 28-ին․ հարցազրույց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումն այս օրերին պատրաստվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին երկու տուրերի խաղերին։ Նոյեմբերի 15-ին նախատեսված երկրպագուների ավանդական երթը կանցնի առանց ՖԱՖ շարժման ակտիվ անդամներից մեկի՝ Երվանդ Իսմաիլյանի, քանի որ երկրպագուն Ֆինլանդիա-Հայաստան խաղի ժամանակ ձերբակալվել էր եւ արդեն մեկ ամիս է գտնվում է Տուրկու քաղաքի բանտում։  

ՖԱՖ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է միջադեպի, ձերբակալության պատճառի, սպասվող դատի եւ ՖԱՖ անդամի հայրենիք վերադառնալու հնարավոր ժամկետների մասին։

Ի դեպ, նոյեմբերի 15-ին կայանալիք Հայաստան - Հունաստան խաղի ընթացքում ՖԱՖ շարժումը կիրականացնի Երվանդ Իսմաիլյանին նվիրված ակցիա։

Սերգեյ, հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» ստադիոնում ի՞նչ է իրականում տեղի ունեցել։

Միջադեպը եղել է Ֆինլանդիայի առաջին գոլից հետո։ Երբ Ֆինլանդիան գրավեց մեր թիմի դարպասը, լարվածություն  առաջացավ հանդիսատեսի շարքերում։ Երկրպագուների տեղերը լավ չէր բաշխված, ֆին երկրպագուներն անմիջապես մեր կողքին էին։ Գոլից հետո լարվածությունը վերածվեց քաշքշոցի, վեճի։ Ֆին երկրպագուների մեջ շատ էին թուրքերը։ Ու մեր կողքի երկրպագուները հիմնականում թուրքեր էին։ Հրմշտոցի ընթացքում ՖԱՖ անդամ Երվանդը ճայտրուկ օգտագորրծեց․ բոլորը հանգստացան։ Բայց նրանց թուրք երկրպագուներից մեկը բողոք ներկայացրեց ոտիկանությանը, իբր տուժել է միջադեպից։ Այդ պատճառով Երվանդին ձերբակալեցին։ Ընդմիջման ժամանակ ոստիկանությունը դուրսը Երվանդին ձերբակալեց։

Իսկ ինչո՞ւ Երվանդն օգտագործեց ճայտրուկ։

Բախում էր սկսվել երկու երկրների երկրպագուների միջեւ։ Բախումը չսրելու, վախեցնելու համար Երվանդը պայթուցիկ օգտագործեց․ հասարակ «բոմբերից» էր, որպեսզի ցրվի լարվածությունը։ Դրանից հետո լարվածությունն անցնում է, ամեն ինչ հանդարտվում է ու, փաստորեն այդ ընթացքում բողոք է ներկայացվում մեր տղայի դեմ։

Տուժածներ եղե՞լ են։

Ազգությամբ թուրք երկրպագուն իր բողոքում նշել է, որ ինքը վնասվածք է ստացել՝ աճուկի մեջ երկաթներ են հայտնաբերել, ականջից արյուն է եկել․․․ հնարավոր ամեն բան գրել է։ Բայց միայն ինքն է բողոք գրել եւ նշել, որ տուժել է։ Հարցն այն է, որ ֆին երկրպագու են փնտրել, որը նույնպես բողոք ներկայացնի, բայց չեն գտել։

Ի՞նչ տեղի ունեցավ ձերբակալությունից հետո։

Մեզ իրավապահները հայտնել էին, որ մինչեւ երեկո բաց կթողնեն Երվանդին։ Ապա նրան ասել էին, որ առավոտյան ազատ կարձակեն։ Այդ ընթացքում թուրք երկրպագուի բողոքին ընթացք է տրվել եւ գործ է հարուցվել։ Ֆինլադնիայի Հանրապետությունը Երվանդին տրամադրեց իրավապաշտպան, որը չի տիրապետում ոչ անգլերենի, ոչ ռուսերենի։ Մինչեւ այսօր թարգմանիչ չեն տրամադրել նրան։ Իմ տեղեկություններով Երվանդի ընտանիքը հրաժարվել է ԱԳՆ-ի հյուպատոսարանի միջամտությունից, որովհետեւ չի բավարարել նրանց գործունեությունն այս առնչությամբ։

Մենք այնտեղ ունենք հայ տղա երկրպագու, ում հետ կապի մեջ ենք։ Նա է այժմ բոլոր հարցերով մեզ օգնում, գնում Երվանդին տեսակցության։

Լինելու է դատ։ Արդեն որոշակի հստակություն կա, որ նոյեմբերի 28-ին է դատը նշանակված։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Երվանդին Հայաստան կուղարկեն դեկտեմբերի 5-ին։

Երվանդի հետ զրուցե՞լ եք, կապի մե՞ջ եք։

Խոսել ենք նրա հետ, նորմալ է, իրեն վատ չի զգում։ Գտնվում է բանտում, ընդհանուր ռեժիմում։ Սկզբնական շրջանում կալանքը փակ էր, արդեն չորրորդ օրն է բացել են կալանքը եւ արդեն հնարավոր է նրան տեսակցության գնալ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որքանո՞վ նպաստեց այս գործին։

Այնքանով, որ այժմ որոշակի հստակություն կա, թե երբ է լինելու դատը եւ մոտավորապես երբ մեր անդամը կվերադառնա հայրենիք։ Մինչեւ ԱԳՆ-ի միջամտությունը լրիվ անհստակություն էր։ Բայց այնպես է, որ այժմ լիարժեք վստահ չենք վերջնաժամկետների հարցով․ փաստաբանի հետ զրուցել ենք, Ֆինլանդիայի իրավապահները նախնական վերադարձի օր ասում են դեկտեմբերի 5-ը։ Պետք է սպասենք դատին։

ՀՖՖ-ն ի՞նչ միջամտություն ունեցավ այս դեպքին։

Ֆեդերացիան տեղյակ է միջադեպից, իրադարձությունների զարգացումից, բայց ոչնչով չի միջամտում։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ ֆեդերացիան իրավասություն չունի միջամտելու։ Ֆեդերացիան ուղղակի մեզ հետ կոնտակտ է պահում եւ հետաքրքրվում դեպքերի զարգացմամբ։

Երվանդն արդեն 8 տարի է ՖԱՖ շարժման անդամ է։ Մեր ակտիվ երկրպագուներից է։ Անհամբերությամբ սպասում ենք նրա վերադարձին։ Նոյեմբերի 15-ին նրան նվիրված ակցիա կիարականցնենք Հայաստան - Հունաստան խաղի ընթացքում։ Մեծ հույս ունենք, որ մեր ընկերը դեկտեմբերի 5-ին կվերադառնա Հայաստան եւ կմիանա մեզ։

Լուսինե Շահբազյան

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան