Այսօր՝ 17 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մելինե Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ Նիկոլ Փաշինյան

Եվրոպայի եռակի չեմպիոն Մելինե Դալուզյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանության ներքո է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար պետությունը հատկացրել է 20 միլիոն դրամ:

Վարչապետն ասաց, որ իրեն չեն զեկուցել ֆիլմի ֆինանսավորման մասին, սակայն ինքը ողջունում է ֆիլմի ստեղծման եւ՛ գաղափարը, եւ՛ ֆինանսավորման գործընթացը։

Անդրադառնալով այն կարծիքին, որ եթե «Աստված նրան այդպես է ստեղծել», չի կարելի փոխել սեռը, Փաշինյանն ասաց. «Երեխեք կան՝ սրտի արատով են ծնվում, դե Աստված այդպես է ստեղծել, եկեք չբուժենք»։

Վարչապետն ընդգծեց՝ ինքը շատ գոհ է, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը, քանի որ բարոյահոգեբանական առումով չմասնակցել այդ ֆիլմին՝ խարան է Հայաստանի եւ Կառավարության ճակատին․ «Այս մարդը վաստակ ունի մեր պատմության մեջ։ Այսինքն՝ եթե մարդն իր վաստակով լրիվ համապատասխանում է՝ պոպուլյար էն ծիծակ կոշիկներից է հագնում, մենք իր հետ պրոբլեմ չունենք։ Բայց երբ ինքը խնդիր ունի, ունի տառապանք, եւ իր միջավայրում այդ տառապանքը անընդհատ կտրում, բաց վերքի մեջ աղ են լցնում եւ ստիպում իրեն, որ թողնի գնա, մենք խաչ ենք քաշում իր վրա։ Ոնց որ ասեն՝ սրտի վիրահատության մասին ֆիլմ մի ցույց տվեք, թե չէ կգնան սրտի վիրահատություն կանեն, կույրաղիքի վիրահատությունը գաղտնի պահեք, քանի որ կույրաղիքի վիրահատությունները համատարած կլինեն»։

Վարչապետը Էժանագին պրոպագանդա անվանեց Դալուզյանի մասին ֆիլմի դեմ բողոքները. «Ես դա համարում եմ կոռուպցիոն տաշտակից զրկված, լափամանից զրկվածների պրոպագանդա, որոնք ուզում են բոլոր հնարավոր միջոցները օգտագործե, որ այդ լափամանին նորից մոտ գան, մոտ չեն գալու, քանի որ նախ այդ լափամանը չկա, մեջը լափն էլ չկա։ Եթե հարց է գնում, թե ով պետք է ապրի Հայաստանում, ուրեմն բոլոր կոռուպցիոներները, երկիր թալանածները, ընտրություն կեղծածները չարիք են Հայաստանի համար։ Թույլ չեմ տա Հայաստանի դրոշը բարձրացրած մարդուն գցել ոտքերի տակ։ Էդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է»։

 
Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա Մանուկյան Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ Առաքելյան Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ Կոստանյան Փաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունը Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ Բեգլարյան Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը