Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Գեղեցիկ կյանքի սիրահարն ու դատական արկածները

«Ստվերի կողմնակից. գործարար Գևորգ Աֆանդյան», «Իմ տանիքը բանկերն են», «Կոռուպցիոն համաձայնությո՞ւն, թե՞ կանխամտածված սխեմա», ««Արզնի» ջրերի նախկին սեփականատերն ընդդեմ «Անելիք բանկի»». սրանք վերնագրերն են այն բազմաթիվ հոդվածների մի չնչին մասի, որոնք հրապարակվել են ժամանակին հաջողակ գործարարի՝ Գևորգ Աֆանդյանի և նրա բիզնեսների մասին: 

Մարդ, որ միշտ խուսափել է հանրային լինելուց, անգամ նրա հետ հարցազրույցներն առանց իր նկարի են հրապարակվել. հիմա կասեք՝ «ի՞նչ է պատահել, գործարար է, հանրային կյանքը չի սիրում, գործով է զբաղվում, վա՞տ է»:

 Իհարկե, վատ չէ, եթե իր, այսպես կոչված, «գործով զբաղվելուց» ոչ ոք չտուժեր. տարբեր ԶԼՄ-ներում հրապարակված բազմաթիվ օրինակներից միայն մի քանիսն էլ բավարար են հասկանալու, թե ինչ վնասներ է հասցրել Գևորգ Աֆանդյան գործարարը ՀՀ տնտեսությանը, տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ բանկերին, և անհատներին. միայն «Սթար» սուպերմարկետների ցանցի աղմկահարույց սնանկացումից տուժեցին տեղական արտադրողներ, մատակարարներ, մարդիկ կորցրին աշխատանքն ու հայտնվեցին սնանկության եզրին, իսկ այդ ամբողջ գործընթացում ջրից չոր դուրս եկավ միայն ինքը` Աֆանդյանը: 

Անգամ ԴԱՀԿԾ-ի ամենակարող նախկին պետը՝ Միհրան Պողոսյանը, ում Աֆանդյանը, ըստ տարբեր հրապարակումների, պարտք էր 5 մլն ԱՄՆ դոլար, չգիտես ինչու, հայտարարեց, որ ներում է պարտքի մեծ մասն ու պահանջում ընդամենը 499 000 դոլար։ 

Միհրան Պողոսյանի փաստաբանն այն ժամանակ հայտարարեց, որ դա բարի կամքի դրսևորում է։ Հայաստանյան բանկերն, ի դեպ, շարունակում էին արդեն անհաջողության մատնված այս գործարարին աստղաբաշխական վարկեր տրամադրել, պետությունն էլ հույս ուներ, որ նա առողջացնելու է իր բիզնեսները: 

Պետության հույսն էլ երևի պայմանավորված էր Աֆանդյանի և Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի մտերիմ հարաբերություններով. մի ժամանակ «Անի» հյուրանոցի առաջին հարկում ժամերով քննարկում էին հավանաբար երկրի, տնտեսության և վերջապես Աֆանդյանի բիզնեսների վերակենդանացման հարցերը: 

Առհասարակ, Աֆանդյանի գործունեությունն ուսումնասիրողի մոտ մի շարք հարցեր են առաջանում. այդ ինչպե՞ս պատահեց, որ ամենակարող Միհրան Պողոսյանը բարի կամք դրսևորեց հենց պարոն Աֆանդյանի նկատմամբ։ 

Կամ ինչպե՞ս էին բանկերը շարունակում ֆինանսավորել այս մարդու բիզնեսները, եթե նա վարկ էր վերցնում հինը փակելու համար ու այսպես շարունակ: 

Բայց հարցերի պատասխանները թողնենք ընթերցողին և միայն նշենք, որ, ըստ տարբեր ԶԼՄ-ների հրապարակումների, Գևորգ Աֆանդյանն իր բիզնես պրակտիկայից եկամուտներ քաղելու գործունեությունը տեղափոխել է դատաիրավական դաշտ, որտեղ, ի դեպ, ևս ունի ազդեցիկ բարեկամներ։ 

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ներկայիս եկամտաբեր «բիզնեսը». լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ գործարարը նախաձեռնել է դատական վեճեր ՀՀ մի շարք բանկերի դեմ և փորձում է աստղաբաշխական թվեր ստանալ իր երբեմնի` «տանիքներից». այսպես, Աֆանդյանը դատական վեճերի մեջ է «HSBC» բանկի, «Ինեկոբանկի», «Արդշինբանկի», «ՎՏԲ Հայաստան բանկի», «Բիբլոս» բանկի հետ: 

Երբ ուսումնասիրում ենք այս գործերը, ապա տեսնում ենք, որ բոլոր դեպքերում էլ գործում է մեկ ընդհանուր սխեմա. վերցնել վարկ իր ընկերություններից մեկի համար, գրավ դնել իրեն կամ իր ընտանիքին պատկանող մեկ այլ գույք, չկատարել պարտավորությունները և հետո սկսել դատական պրոցես տվյալ բանկի դեմ: 

Նմանատիպ սխեմայով է Գևորգ Աֆանդյանն այսօր նախկին «Անելիք» բանկից պահանջում ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ չլսված ու չտեսնված մի թիվ` 22 մլն ԱՄՆ դոլար: 

Այստեղ Աֆանդյանը, ըստ ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումների, գործի է դրել ավելի ուշագրավ մի մեխանիզմ, որի թակարդն էլ ընկել է բանկը. 

Աֆանդյանը վերցրել է 7մլն ԱՄՆ դոլար վարկ «Բյուրակն» ՍՊԸ-ով, գրավադրել է «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը, պարտավորությունները չի կատարել, գույքն անցել է բանկին, բայց Աֆանդյանը բռնագանձման պահին հասել է նրան, որ բանկի հետ համաձայնություն է ձեռք բերել` երկու տարվա նախապատվության մասին, այսինքն՝ գույքը երկու տարվա ընթացքում պետք է հետ վաճառվեր Գ. Աֆանդյանին կամ նրա կողմից նշված անձին, հակառակ դեպքում Բանկը պետք է վճարեր գույքի արժեքի հնգապատիկի չափով տույժ-տուգանք: 

Երկու տարին չլրացած՝ ԿԲ-ը մեծացնում է բանկերի կանոնադրական կապիտալը, և բաժնետերերը որոշում են ներգրավել նոր գործընկերոջ` Վարդան Դիլանյանին. վերջինս, վերլուծելով բանկի ֆինանսական ցուցանիշները, տեղեկացնում է, որ կհամաձայնի ներդրում անել, եթե բանկում չլինեն Աֆանդյանի հետ կապված վարկային պարտավորություններ, ինչպես նաև, իր կարծիքով, խնդրահարույց այդ գույքը: 

Բանկի՝ այդ պահին միակ բաժնետերը Աֆանդյանի հետ համաձայնագիրը չխախտելու համար նրա հետ համաձայնեցված ստեղծում է մի նոր ընկերություն, որի 33 տոկոսն անհատույց տալիս են Աֆանդյանի որդուն` Վահե Աֆանդյանին, և գույքը վաճառում են այդ ընկերությանը: Մեկ տարի անց Աֆանդյանը (իհարկե՝ ոչ ուղղակիորեն հենց ինքը) սկսում է պնդել, որ գույքը վաճառել են փաստացի իր որդուն առանց իր համաձայնության, և հայց է ներկայացնում դատարան` պահանջելով այդ 22 մլն ԱՄՆ դոլարը: 

Համաձայնեք` եկամտաբեր բիզնես է. ստանալ 22 մլն, որից վճարել պարտքերը կամ դրանց մի մասը, իսկ մնացածը... Մնացածի մասին Աֆանդյանը ևս հոգացել է: 

Քանի որ Գ. Աֆանդյան հաջողակ բիզնեսմենի պարտքերը բաց աղբյուրներից հասանելի տվյալներով կազմում են ավելի քան 20 մլն դոլար, իսկ պետության նկատմամբ չկատարված պարտավորությունները կազմում են մոտ 850 մլն ՀՀ դրամ, ապա նույնիսկ այն դեպքում, եթե ինքը ստանա բանկից 22 մլն-ը, իրեն ոչինչ չի մնա։ 

Բայց դա՝ հասարակ մահկանացուների դեպքում: Գ. Աֆանդյանը, բնականաբար, չէր կարող բաց թողնել այդ «խոշոր շահումը»... և հենց այս պահին հայտնվում է մի նոր պարտատեր. պարզվում է՝ ոմն Կարապետ Ալեքսանյանին Աֆանդյանի հայրը՝ Ռաֆիկ Աֆանդյանը, պարտք է 15 մլրդ դրամ, իսկ որպես այդ պարտքի ապահովում` գրավադրված է այն 22 մլն-ը, որը Աֆանդյանը «հնարավոր է» կստանար բանկից: 

Այս համաձայնագիրն, ի դեպ, կնքվել է անմիջապես բանկի հետ համաձայնագիրը կնքելուց հետո. այսինքն` ստացվում է, որ Աֆանդյանը գիտե՞ր, որ բանկը իբր խախտելու է ձեռք բերված համաձայնությունը, վճարելու է իրեն այդ գումարը, որից էլ ինքը վճարելու է Կարապետ Ալեքսանյանի պարտքը: 

Իսկ Կարապետ Ալեքսանյանն էլ Աֆանդյանին պատկանող տարբեր գույքերից որևէ մեկը որպես գրավ վերցնելու փոխարեն գրավ է վերցրել մի գումար, որը կգոյանար միայն բանկի կողմից համաձայնագիրը խախտելու արդյունքում. հակառակ դեպքում իր 15 մլրդ դրամը կգրվեր սառույցին... 

Մի խոսքով, տարբեր լրատվամիջոցների տասնյակ հրապարակումների ուսումնասիրությամբ պարզվում է, որ Գևորգ Աֆանդյանը գիշեր-ցերեկ մտածում է, թե էլ ինչ համաձայնագիր կարելի է ստորագրել, դատի տալ բանկերին, գումար վաստակել և վերջապես «առողջացնել իր բիզնեսը»: 

Իսկ հանրային կյանքը չսիրողն ու իր որդիներն, ի դեպ, ըստ նույն հրապարակումների, սիրում են ճոխ ու գեղեցիկ կյանքը` տարբեր երկրներում գոլֆ են խաղում, պոկեր, ճանապարհորդում են աշխարհի էկզոտիկ վայրերով: Բայց... սնանկ են, սնանկ: 

Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում