«Մարդիկ դասեր չեն քաղում».Արարատ Միրզոյանը՝ վարչապետի «պատերին ծեփելու» հայտարարությունների մասին
Մարդիկ դասեր չեն քաղում, շարունակում են մտածել, որ կարող են կաշառք վերցնել, կարող են իշխանությունը անձնական շահերի համար օգտագործել կամ գողական բարքերով առաջնորդվել խորհրդարանում: Այս մասին այսօր՝ նոյմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետը կրկին խոսեց ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին:
Հարցին, թե արդյոք քրեական ենթամշակույթի դեմ պայքարելով իշխանությունը