Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վարչապետն ընդունել է Դարիգա Նազարբաևային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։

Ողջունելով Դարիգա Նազարբաևայի այցը Հայաստան՝ վարչապետը նշել է, որ բարձրաստիճան պաշտոնական փոխշփումների ակտիվացումը վկայում են հարաբերությունների բարձր մակարդակի մասին, և Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ կապերի զարգացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը, բարձր գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը և երախտագիտություն հայտնել ԼՂ հակամարտության հարցում Ղազախստանի հավասարակշռված դիրքորոշման համար: Խոսելով առևտրատնտեսական կապերի մասին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ առկա է դրանք խորացնելու մեծ ներուժ թե՛ երկկողմ ծրագրերի միջոցով, թե՛ ԵԱՏՄ շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը համակարծիք է եղել Դարիգա Նազարբաևայի հետ, կարևորել փոխադարձ ներդրումների ներգրավումը և հեռանկարային համարել նաև շինարարության ոլորտում համագործակցությունը:

Զրուցակիցները կարևորել են Ղազախստանի հայ համայնքի՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունները սերտացնող կարևոր գործոնի դերակատարությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի իշխանություններին՝ տեղի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի և ստեղծված պայմանների համար: Դարիգա Նազարբաևան նշել է, որ Ղազախստանի հայերը հաջողակ գործարարներ են, նաև ակտիվ ներգրավված են երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում:

ՀՀ վարչապետը և Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը մտքեր են փոխանակել Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի՝ Երևանում հոկտեմբերին կայացած նիստի և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացման վերաբերյալ: Դ. Նազարբաևան գոհունակություն է հայտնել միջազգային հարթակներում երկու երկրների կառուցողական համագործակցության կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է Հայաստան-Ղազախստան երկխոսության բարձր մակարդակը և նշել, որ Հայաստանն ուրախ կլինի մյուս տարի պաշտոնական այցով հյուրընկալել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին Երկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիային Տավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա Աճեմյան Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժան