Երբ հարցը ստացավ նման հնչեղություն, նախարարը հետքայլ արեց. ՀՅԴ երիտասարդներ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց իրականացնողները հստակ չգիտեն՝ սատանիզմն ինչ է, այդպիսի բառեր իրենց բառամթերքում չկան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԿՄԳՍՆ-ի շենքի դիմաց արդեն 1 շաբաթ նստացույց իրականացնող ՀՅԴ երիտասարդական միության անդամների հրավիրած ասուլիսին ասաց ՀՅԴ երիտասարդական միության ատենապետ Արգիշտի Գեւորգյանը։
Ակցիայի մասնակիցներն ասացին, որ նստացույցը շարունակում է մնալ իրենց պայքարի հիմնական գործիքը․ «Նստացույց իրականացնում ենք երկուշաբթիից ուրբաթ օրերը, շաբաթ կիրակի օրերին քննարկում ենք վերակազմակերպվելու եւ նոր հրապարակումներ անելու համար»։
Անդրադառնալով ակցիայի մասնակիցների վերաբերյալ հնչեցված կարծիքներին՝ ՀՅԴ երիտասարդական միության ատենապետ Արգիշտի Գեւորգյանն ասաց, որ այդ տարբերակով փորձ է արվում մանիպուլյացիա իրականացնել։