Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Աբրահամ Խաշմանյան. Այսօրվա մեր կազմն արեց առավելագույնը, ինչ կարող էր

Որակական առումով մրցակցին զիջեցինք: Հույներն առավելություն ունեին: Օբյեկտիվ էր նրանց հաղթանակը: Այս մասին Հայաստան-Հունաստան խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

«Նվիրվածության առումով տղաներն արեցին այն, ինչ-որ կարող էին: Մաքսիմում նվիրվեցին, բայց որակական առումով զիջեցինք այսօր մրցակցին: Ես նշել էի, որ ուսումնասիրել էինք Հունսատանի հավաքականին եւ այսօր համոզվեցինք, որ շատ կազմակերպված մրցակից ունեինք: Օբյեկիվորեն ասենք, որ մրցակիցն առավելություն ուներ: Օբյեկտիվ էր նրանց հաղթանակը:

Պաշտպանողական տակտիկա էինք ընտրել, որն արեցինք առաջին խաղակեսում: Երկրորդ խաղակեսում կարող էինք ավելի բաց ֆուտբոլ խաղալ, բայց փորձել էին բալանսավորված խաղալ:

Մրցակիցը մեզ համար ստեղծեց բավականին շատ գոլային պահեր: Բոլորը 100 տոկոսանոց նվիրվածություն ցուցաբերեցին: Նշեցի, որ զիջեցինք որակական առումով, դա զգացվեց բացակա ֆուտբոլիստների առումով: Այսօր խաղացինք այն ֆուտբոլը, ինչ թույլ տվեց մեր ունեցած կազմը: Եթե պարտվել ենք, ուրեմն արդարացում չկա: Փորձում ենք ամեն ինչ ռեալ տեսնել եւ գնահատել: Դրա համար արդարանալու խնդիր չեմ տեսնում: Մենք բոլորս էլ գիտենք, այսօր ինչ ունեինք մեր ձեռքի տակ՝ Պետրոս Ավետիսյանը, Էրիկ Վարդանյանը: Նրանց դեռ ժամանակ է պետք էֆեկտիվ խաղ ցույց տալու համար: Որակի խդիր կա:

Այսօր մենք շատ դժվար էինք դուրս գալիս պաշտպանական գծից առաջին հարձակման գիծ: Սա որակի պակասն էր: Այսօրվա մեր կազմն արեց առավելագույնը, ինչ կարող էր: Որեւէ մեկից չեմ կարող դժգոհ լինել: Ազգային հավաքականն ուժեղացնելու համար պետք է ամբողջ աշխարհով գործընթաց սկսենք եւ փնտրենք հայազգի ֆուտբոլիստներ: Տակը ոչինչ չունենք: Ունենք երկու, ավելի ճիշտ մեկ երիտասարդ խաղացող՝ Էրիկ Վարդանյանն է: Պետրոս Ավետիսյանին երիտասարդ չեմ համարում: Մենք մեկ բան կարող ենք անել, որ ունենանք ամուր հավաքական: Ես երբեք չեմ ասի, որ կունենանք հզոր հավաքական վաղը եւ կհասնենք բարձր տեղեր: Ես կարող եմ ասել, որ կունենանք ուժեղ հավաքական, որ դուրս կգա մարզադաշտ եւ լավ խաղ կցուցադրի լավ արդյունքով»,- ասաց Աբրահամ Խաշմանյանը:

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտվեց Հունաստանի հավաքականին: Հանդիպման 35-րդ րոպեին Հունաստանի հավաքականի հարձակվող Դիմիտրիս Լիմինիոսը բացեց խաղի հաշիվը: Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում մրցակցի դարպասին հարված չի կատարել: Հայաստանի հավաքականը հանդիպման ընթացքում 4 հարված է կատարել, որից 2-ը՝ մրցակցի դարպասին: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը կազմել է 38:62 ՝ հօգուտ Հունաստանի:

Զուգահեռ ընթացած J խմբի մյուս խաղում Ֆինլանդիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթանակ տարավ Լիխտեյնշտեյնի նկատմամբ և Իտալիայից հետո նվաճեց եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգիրն այս խմբից:

Եվրո-2020, ընտրական մրցաշար, J խումբ, 9-րդ տուր

Հայաստան - Հունաստան՝ 0։1

Դիմիտրիս Լիմինիոս, 35

Ֆինլանդիա - Լիխտեյնշտեյն՝ 3:0

Ժասե Տուոմինեն, 21, Տեմու Պուկի, 64, 75

Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները