Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Թբիլիսիում արտահերթ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են. 2 օր է՝ երթևեկելի պողոտան փակ է

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի քանի տասնյակ մարդ երեկ գիշերն անցկացրել է խորհրդարանի շենքի դիմաց՝ փողոցի երթևեկելի մասում տեղադրված վրաններում։

Հիշեցնենք՝ 2 օր առաջ ակցիայի մեկնարկը տվել էր «Ամոթ է» նախաձեռնությունը՝ նախ «Վրացական երազանք» իշխող կուսակցության գրասենյակի մոտ, ապա տեղափոխվելով խորհրդարանի դիմաց։ Ակցիան մեծ մասշտաբների հասավ, երբ խորհրդարանը չկարողացավ ընդունել համամասնական ընտրակարգին անցնելու՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը (անհրաժեշտ 113 ձայնից հավաքվեց 101֊ը), հայտնում է ALIQ -ը:

Արդյունքում՝ նախօրեին խորհրդարանի դիմաց մի քանի հազար մարդ հավաքվեց։ Քաղակտիվիստների շարքերում երեկոյան երևացին ընդդիմության ներկայացուցիչներ, այլ քաղաքական գործիչներ։ Նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասաց, որ մնալու և պայքարելու է մինչև վերջ։

Գիշերը երիտասարդ ակտիվիստներից մի քանիսը՝ ոստիկանության ուղեկցությամբ շարժվեց իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի տուն՝ իշխանափոխության պահանջով։ 

Այսօր ևս պողոտան փակ է եղել։  Ցուցարարներն ասել են՝ հեռանալու միտք չունեն՝ մինչև չկատարվի գլխավոր պահանջը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշում չլինի։ Ելույթները վերսկսվել են 19:00-ից, իսկ կիրակի ցուցարարները ավելի մասշտաբային ակցիա են խոստանում։

Հայտնի է, որ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև մնացած մեծ քաղաքներում։ Քութայիսիում ցուցարարները ցուցադրաբար այրել են օրինագծին դեմ քվեարկած պատգամավորների ցուցակը։

Նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ կիրակի՝ նոյեմբերի 17-ին նախատեսվող ընդդիմության հանրահավաքը դառնալու է «համընդհանուր ազգային հավաք, որը կարճ ժամանակում վերջ կդնի  իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի իշխանությանը»։  

 

Ընդդիմությունը հայտնել է, որ նպատակին հասնելու համար «դիմելու է բողոքի ու ընդդիմանալու բոլոր մեթոդներին, որոնք ընդունված են Վրաստանի Սահմանադրությամբ ու միջազգային իրավունքով»։ Հիմնական պահանջները ձևակերպված են 2 կետով․

1.Իվանիշվիլին անհապաղ պետք է հեռացվի իշխանությունից։ Նրա օկուպացիոն ռեժիմը, որն իրեն անվանում է կառավարություն, պետք է պաշտոնաթող լինի։ Իսկ կոռումպացված կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է փոխարինվի։

2. Վրաստանում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ժամանակավոր կառավարության պայմաններում։

Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում