«Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակը՝ ուսանողներին գնահատված զգալու ևս մեկ առիթ
Մանե Փաշինյան - ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպես արդեն բոլորիս հայտնի է՝ նոյեմբերի 17-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես ուսանողների միջազգային օր: Օրն ավելի կարևոր է դառնում մեր երիտասարդների համար, քանի որ, բացի շնորհավորանքներից, նրանք արժանանում են դրամական պարգևներ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից, որը արդեն 19 տարի շարունակ նման ձևաչափով շնորհավորանքը դարձրել է ավանդույթ: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը այս անգամ մեծ ուշադրություն դարձրեց Ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մասնակիցներին, Արցախյան պատերազմում զոհված և մասնակից ազատամարտիկների երեխաներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն կրթական հաստատություններում:
Անվանական կրթաթոշակների հանձնման արարողությանը մասնակցեց անձամբ ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, ով իր շնոհավորանքի խոսքը հղեց երիտասարդներին:
Եվ իսկապես, մեր երիտասարդները արժանի են լինելու բոլորի ուշադրության կենտրոնում, քանի որ նրանք են մեր ապագան, մեր ներկայացուցիչները միջազգային ասպարեզներում:
Կրթությունը պետության կայացման, զարգացման և հաջողությունների առաջնային գրավականն է. այս բնագավառը պետք է լինի մշտական ուշադրության կենտրոնում՝ մոտիվացնելու մեր ուսանողությանը, ովքեր սպասում են աջակցության՝ բոլորիս կողմից: Եվ քաջ գիտակցելով ամենը՝ Գագիկ Ծառուկյանը իր ուշադրության կենտրոնում է պահում նրանց և ամեն տարի ապացուցում նրանց, որ իզուր չէ տարվա նրանց քրտնաջան աշխատանքը:
Վստահաբար կարող եմ ասել, որ այս ամենի շնորհիվ բարձրանում է կրթական մակարդակը մեր երկրում: Հետևաբար Գագիկ Ծառուկյանը ամեն տարի փոքրացնում է կրթական խնդիրների քանակը, որոնք ծառացել են մեր պետության առջև: