Հայաստան ժամանած զբոսաշրջիկի ուղեբեռի միջից հափշտակած ոսկյա զարդերը հայտնաբերվել են
Հայաստան ժամանած զբոսաշրջիկի ուղեբեռի միջից հափշտակած ոսկյա զարդերն հափշտակողին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Նոյեմբերի 15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկի ուղեբեռի միջից հափշտակել էին ոսկյա զարդեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։
Հաղորդումից ժամեր անց ոստիկանները օդանավակայանի թռիչքուղուց կասկածանքով բաժին բերման ենթարկեցին երեք տղամարդու, որոնք աշխատում են օդանավակայանում․ երկուսը՝ որպես կառամատույցի գործակալ, մեկը՝ կառամատույցի օպերատոր։ Ինքնաթիռից ուղեբեռների բեռնաթափմամբ ու բարձմամբ զբաղվող ընկերության ավտոմեքենայում էլ հայտնաբերվեցին հափշտակված զարդերը։ Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվել են տարածքային նախաքննական մարմնին ու ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։