Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Իշխանություն ասելն այս պարագայում ամպագոռգոռ է»

Օրակարգերի ձևավորման խնդիրը, դրանց բացակայությունը կամ, լավագույն դեպքում, այդ օրակարգերի մակարդակն ու նշաձողը հայաստանյան քաղաքական իրականության համատեքստում մշտապես են հարցադրումների առիթ տվել։ 

Այս առումով բացառություն չեն նաև ներկայիս ժամանակները, հատկապես, երբ գործընթացներն ուղեկցվում են ներքաղաքական որոշակի հստակեցումներով, նոր ուժերի ձևավորմամբ ու որոշակի վերադասավորումներով։ 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ զրույցում խոսել ենք վերոնշյալ թեմայի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են առաջնահերթություններին, դրանցից բխող սահմանումներին և խնդիրներին, որոնք այդպես էլ չեն ձևակերպվել ու պատասխաններ չեն ստացել։ Անդրադառնալով օրակարգին՝ Ստեփան Դանիելյանը խոսեց մի շարք հանգամանքների մասին։ «Գործող կառավարությունը չունի քաղաքական օրակարգ, թեպետ իրենց դեպքում կարելի է ասել՝ պետության զարգացման օրակարգ։ 

Արտախորհրդարանական ուժերը նույնպես օրակարգի հետ կապված խնդիրներ ունեն և չեն կարողանում ձևակերպել այն։ Իմ տեսակետից՝ հանրությունը նույնպես անորոշության մեջ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։ Իսկ թե ի՞նչն է խանգարում օրակարգ ձևավորել՝ քաղաքագետը նկատում է. 

«Եթե խոսում ենք իշխանության մասին, ապա առաջին հերթին քաղաքական մտածողություն է պետք։ Իսկ քաղաքական մտածողության առումով, օրինակ՝ նույն խորհրդարանում հիմնականում ոչ քաղաքական մտածողության մարդիկ են, որոնք չեն կարողանում ձևակերպումներ տալ։ 

Իրենք անգամ դրա իրավունքն էլ չունեն, որովհետև միայն մեկ մարդ է որոշում կայացնողը։ 

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմության այն հատվածը, որը նախկինում եղել է իշխանություն, նույնպես խնդիրներ ունի. իրենք առաջին հերթին պետք է կարողանան վերլուծել իրենց անցյալը, իրենք իրենց գնահատական տալ այն առումով, թե ինչո՞ւ ձախողվեցին, ինչո՞ւ հանրությունն իրենց դեմ դուրս եկավ, և ո՞րն է պատճառը։ 

Դրանից հետո միայն կարող էին առաջ անցնել և իրենց ապագա գործունեության օրակարգը մշակել։ 

Իսկ ուժերը, որոնք նոր են ձևավորվում, չեն կարողանում դուրս գալ ինչ-որ մի փակ շղթայից ու այս ամենին վերևից նայել»։ Փակ շղթայից դուրս չգալու խնդիրը քաղաքագետը նաև ավելի լայն համատեքստում է դիտարկում։ 

«Քանի դեռ չի վերլուծվել մինչև 2018թ. առկա իրավիճակը, քանի դեռ հստակ, մի շարք կետերով չտրվի գնահատականը, թե ինչո՞ւ այդպես եղավ և ինչո՞ւ առաջացավ այսպիսի մի ուժ, օրակարգ ձևավորելը դժվար կլինի։ 

Պետք է նկատել, որ առաջացած ուժն իր տեսակով նույնպես դեստրուկտիվ է, թեպետ այդ հանգամանքը ևս ունի իր պատճառը. նրանք նույնպես նախկինում առկա իրավիճակի հետևանքներն են։ 

Միայն այս գնահատականներից հետո կկարողանային փակ շղթայից դուրս գալ ու այս ամենին ավելի լայնորեն նայել, որի արդյունքում արդեն հստակ ինստիտուցիոնալ փոփոխություններ կառաջարկեին Հայաստանին»,- ասաց քաղաքագետը։ 

Ստեփան Դանիելյանը նկատում է՝ այսօր հետհայացք կա դեպի անցյալ, բայց դրանով այլ խնդիր է լուծվում։ «Հարցն այն է, թե անցյալ նայելն ի՞նչ նպատակի համար է։

 Եթե խոսենք գործող իշխանության մասին, ապա իրենք դեպի անցյալ են նայում մեղադրանքների և այս կամ այն ձախողումը արդարացնելու համար։ 

Բայց եթե անցյալ նայեին՝ հասկանալու 90-ականներից սկսված գործընթացը, թե ո՞րն էր պատճառը, որ ընտրությունները սկսվեցին կեղծվել, ինչո՞ւ այդ ամենը տեղի ունեցավ, ինչո՞ւ չենք կարողանում այդ հետևանքները մինչ օրս հաղթահարել, ո՞րն էր ոչ լեգիտիմ սեփականության հարցը, ինչի մասին այսօր գործող իշխանությունը շատ է շահարկում, այլ խնդիր կլուծվեր։ 

Եթե հայացք է նետվում՝ հասկանալու, թե այս ոչ անձնավորված գործընթացի հետևանքներն ինչպե՞ս պետք է հաղթահարել, ապա նման ձևով դեպի անցյալ նայելը կարևոր է։ 

Իսկ եթե դա արվում է շահարկելու, հասարակությանը մասերի, սև ու սպիտակի բաժանելու, հայհոյանքների ու ատելության համար, ապա դա վատ տեղ է տանելու։ 

Իրականում դեպի անցյալ հայացք նետելը կարող է հետապնդել և՛ ստեղծագործ, և՛ չարացնելու, ատելություն մտցնելու նպատակ»,-նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, որոշակի հարցերին գնահատականներ չտալու դեպքում այս իշխանությունը ևս կարող է գնալ անցյալում արձանագրված սխալ ճանապարհով։ 

«Իշխանափոխության ժամանակ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, որ աշխատող մեխանիզմներ էին ատելությունը, սևն ու սպիտակը և այլն։ 

Կարելի էր չընդունել դա, բայց հասկանալ՝ այո, որովհետև գործ ունենք քաղաքականության հետ, իսկ քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, այդքան էլ բարոյական երևույթ չէ։ 

Բայց երբ մեկուկես տարի է անցնում, և այդ ամենը կրկին շարունակվում է, նշանակում է, որ գործող իշխանությունն ուղղակի չի կարողանում իրեն այլ կերպ դրսևորել, և մինչև վերջ փորձելու է շահարկել անցյալը»,-ընդգծեց Ս. Դանիելյանը։

Քաղաքագետը նույն տրամաբանության մեջ է դիտարկում առաջնահերթությունների խնդիրն ու նշում պատճառները.

 «Առաջնահերթությունների առումով առանձնապես ոչ մի տեղ չենք հասել, որովհետև այն հարցերի պատասխանները, որոնք պետք է տար գործող իշխանությունը, չի տալիս ու չի կարողանում տալ՝ գուցե քաղաքական մտածողության, քաղաքական ինտելեկտի ոչ բավարար լինելու պատճառով։ 

Մյուս պատճառն այն է, որ եթե չունես ապագայի նախագծեր, պետք է անընդհատ անցյալ նայես, քանի որ բոլոր ձախողումները պետք է հիմնավորել անցյալով։ 

Մեծ հաշվով, խնդիրն առաջին հերթին ապագայի նախագիծ չունենալն է»։ 

Ստեփան Դանիելյանը նկատեց, որ որոշակի ինստիտուտների նկատմամբ առկա գործընթացներն ու վերաբերմունքը ևս իր արմատներն ունի։ 

«Իշխանությունը կարողացել է վերցնել Ազգային ժողովի, կառավարության հատվածը, բայց պետական ինստիտուտներ կան, որոնց իրենք ամբողջովին չեն տիրապետում։ 

Հարցն այն է, որ այդ ինստիտուտներն իրենց ներքին արժեհամակարգը, հարաբերություններն ունեն, և երկրորդ՝ գործող իշխանություններն իրենց համար անհասկանալի են։ Խոսքն առաջին հերթին զինված ուժերի, ոստիկանության մասին է։ 

Իսկ այդ փոխադարձ անվստահությունը միշտ հանգեցնում է այնպիսի հետևանքների, երբ իշխանությունը նրանց մեջ պոտենցիալ վտանգներ է տեսնում ու փորձում է նման կերպ չեզոքացնել»,-նշեց նա։ 

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ, հասարակության մեջ կան շերտեր, որոնք տարբեր գրագիտության մակարդակ, կենսափորձ ունեն, և նրանց վերաբերմունքը իշխանության նկատմամբ ևս տարբեր է։ 

«Այդ վերաբերմունքը գնալով փոփոխվում է։ 

Այն հռետորաբանությունը, որն օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, հանրության զգալի հատվածի վրա անկասկած իր ազդեցությունն ունի։ 

Մյուս կողմից՝ պետք է նկատենք, որ ինչ-որ հաջողություններ արձանագրվել են, օրինակ՝ տնտեսության մի հատվածը ստվերից դուրս է եկել, ինչը բյուջեի վրա իր ազդեցությունն է ունեցել, որոշ հարցերում ևս առաջընթաց կա։ 

Այդուհանդերձ, տնտեսությունն այն հիմնական հարցն է, որը, ըստ իս, ապագայում խնդիրներ կառաջացնի, եթե արմատական փոփոխություններ չլինեն։ 

Իսկ փոփոխություններ, որպես այդպիսին, կարծես չեն երևում։ 

Ըստ այդմ, որոշ ժամանակ հետո մարդիկ կփորձեն իրենց կենսամակարդակի համեմատությամբ կարծիք ձևավորել»,-ասաց քաղաքագետը։ 

Ստեփան Դանիելյանը նշեց, որ որոշ ժամանակ ղեկավարելուց հետո մարդը սկսում է կտրվել իրականությունից։ Ըստ նրա, այսօր ևս այդ առումով բացառություն չունենք։ 

«Նիկոլ Փաշինյանի պարագայում էլ ենք նման գործընթացի ականատես լինում։ 

Բայց եթե խոսենք իշխանության մասին, ապա այստեղ պետք է շեշտել հետևյալը. իշխանություն ասելն այս պարագայում ամպագոռգոռ է, որովհետև մեկ անձ է որոշում կայացնում, իսկ մնացածը, կարծես, հիմնականում ինքնուրույնությունից զրկված մարդիկ լինեն։ 

Խոսքը խորհրդարանական մեծամասնության պատգամավորների, կառավարության շատ անդամների մասին է։ 

Դրա համար փորձում են լռել, որովհետև երբ խոսում են, ծիծաղի առարկա են դառնում, հանրության արձագանքին են արժանանում հիմնականում ոչ գրագետ մտքերի համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում  Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին