Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Դատարանի վճռում կան բազմաթիվ սխալներ»

Գործարար Գևորգ Աֆանդյանի անունը պարբերաբար շոշափվում է տարբեր լրատվամիջոցների հրապարակումներում։ 

Նա հայտնի է դարձել բանկերի հետ մի քանի տասնյակի հասնող դատական գործերով։ Նույնիսկ կարծիք է հնչում, որ Աֆանդյանը նոր «բիզնես» է սկսել՝ բանկերին դատի տալով։ Ահավասիկ մեկ օրինակ։ 

2019-ի սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք բանկի» գործով վճիռը, որով բավարարել է հայցը և վճռել՝ հօգուտ «Արզնի» ընկերության բանկից բռնագանձել շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ 

Դատարանի նման վճռի հետ կապված մտահոգություն է հայտնել Հայաստանի բանկերի միությունը՝ նշելով, որ քաջատեղյակ է «Արզնի» ընկերության իրական սեփականատեր Գևորգ Աֆանդյանի՝ որպես բազմաթիվ սնանկ ընկերությունների իրական շահառու հանդիսացող և հայաստանյան մի շարք բանկերի հետ դատական վեճեր ունեցող գործարարի համբավին։ 

Դատական այս գործը բավական մեծ հնչեղություն է ստացել, այն որակվում է որպես աննախադեպ վճիռ Հայաստանի բանկային համակարգի գործունեության ողջ պատմության մեջ, բացի դա կարծիք կա, որ ստեղծվում է վտանգավոր նախադեպ անբարեխիղճ տնտեսվարողների համար՝ շինծու դատական հայցերի միջոցով բանկերից գումար կորզելու համար։ 

Հնչեղություն ստացած գործի մանրամասներին հանրությանն իրազեկելու և հետագա թյուր ըմբռնումներից խուսափելու համար ԱյԴի բանկի (նախկին «Անելիք բանկ») ներկայացուցիչները երեկ հանդիպում էին նախաձեռնել լրագրողների հետ։ 

Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշում է՝ տարբեր փորձագետներ փաստում են, որ դատական այս գործընթացն ունի համակարգային նշանակություն։ 

«Առաջին՝ մեր երկրի բանկային համակարգի ողջ պատմության մեջ չի եղել նման մեծության և էության դատական գործընթաց։ Երկրորդ՝ թեև տվյալ դատական գործընթացը վերաբերում է «Անելիք բանկին», բայց տվյալ գործարարը և նրա հետ կապված կազմակերպություններն ունեն բազմաթիվ դատական գործընթացներ ոչ միայն մեր բանկի, այլ նաև Հայաստանի մի շարք բանկերի հետ։ Առևտրային յոթ բանկեր ունեն տարբեր տիպի խնդիրներ իրական շահառու հանդիսացող անձի կամ նրա հետ կապված որևէ ընկերության հետ։ 

Օրերս Ազգային ժողովում որակում հնչեց, որ նման անբարեխիղճ տնտեսվարողների գործունեությունը վտանգում է Հայաստանի ֆինանսական և բանկային համակարգի կայունությունը։ Այս դատական գործընթացի հիմքում ընկած է մի համաձայնագիր, որը 2016 թվականին ստորագրվել է «Անելիք բանկի» և «Արզնի» ընկերության միջև։ 

Ժամանակին «Բյուրակն» ընկերությունը բանկից վերցրել է վարկ, չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունները, որի դիմաց գրավադրված գույքը՝ «Արզնի» գործարանի տարածքը, անցել է «Անելիք բանկին»։ 

Բանկային համակարգում լայնորեն կիրառվում է մի պրակտիկա, երբ նման դեպքերում բանկը փորձում է գտնել համագործակցության եզրեր՝ գույքը հետագայում վաճառել տվյալ անձին կամ նրա հետ կապված ինչ-որ ընկերության։ 

Եվ այդ համաձայնագրի էությունը հենց դա է, որ բանկը պարտավորվել է որոշակի ժամանակի ընթացքում բանկին անցած այդ գույքը օտարել «Արզնի» ընկերությանը կամ նրա նշած երրորդ անձին։ 

Բանկը կատարել է իր պարտավորությունը՝ վաճառելով տվյալ գույքը Գևորգ Աֆանդյանի նշած երրորդ անձին՝ «Տարմակ» ընկերությանը, որը հատուկ ստեղծվել է հենց այդ նպատակով։ 

Գևորգ Աֆանդյանի որդին՝ Վահե Աֆանդյանը, այդ ընկերությունում առանց մեկ դրամ ներդրում կատարելու ստացել է 33,3 տոկոս մասնաբաժին»,-ասում է Աբրահամյանը։

 Նա նշում է՝ իրենք համաձայն չեն առաջին ատյանի դատարանի՝ ընդդեմ բանկի կայացրած վճռի հետ։ 

Բանկն այն բողոքարկել է վերաքննիչ դատարանում և լիահույս է, որ դատարանը կկայացնի որոշում, որը տեղավորվում է արդարության և տրամաբանության սահմաններում։ 

Ինչ վերաբերում է բուն դատական գործին, ապա Այ Դի բանկի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը նշում է, որ հայցը ներկայացվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան այն դեպքում, երբ «Անելիք բանկը» Երևանում է գրանցված, և այն ժամանակ գործը պետք է քննվեր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ Երևան քաղաքի դատարանում։ 

«Չեմ կարող ասել, թե որն էր դրա պատճառը, բայց արհեստական մեխանիզմ էր ստեղծվել, որի պայմաններում հնարավոր լիներ գործը ներկայացնել հենց սնանկության դատարան։

 Դատարանը գործը քննել է ընդամենը հինգ ամսում, այդ ընթացքում եղել է 8 դատական նիստ։ Վճիռը դեռևս 2018 թվականին բողոքարկել ենք վերաքննիչ դատարանում, ներկայացրել ենք դատական՝ երկու տասնյակը գերազանցող խախտումները։

 Վերաքննիչ դատարանը բեկանել է դատական ակտը, գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը՝ նախապես նշելով, որ կողմի սխալ կար գործում, և նաև այդ գործով չէր բացահայտվել համաձայնագրում կողմերի իրական կամքը։ 

Արդեն 2019 թվականի սեպտեմբերի 20-ին ունենում ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով նույնպես բանկից 22 մլն դոլարի բռնագանձման որոշում է կայացվել։ 

Բողոքարկել ենք այդ վճիռը՝ համարելով, որ դատարանը մի շարք դատավարական և նյութական նորմերի խախտումներ է իրականացրել, և այդ հիմքով գործը կրկին վերաքննիչ դատարանում է»,-հավելում է բանկի իրավաբանական վարչության ղեկավարը։ 

Կապված դատարանների անաչառության հետ՝ Մելիքյանն ընդգծում է, որ դատարանի անաչառ լինելու-չլինելու հետ կապված իրենք երբևիցե որևէ բան չեն ասել։ 

«Ընդամենն ասում ենք, որ դատարանի վճռում կան բազմաթիվ սխալներ, այդ թվում՝ ակնհայտ կոպիտ խախտումներով կայացված վճիռ ենք համարում սա։ 

Կարծում էինք, որ այն ապացուցողական բազան, որ դատարանն ուներ, բավարար էր արդար վճիռ կայացնելու համար»,-հավելում է բանախոսը։ 

Ի դեպ, բանկի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ այս խնդրի վերաբերյալ դիմել են և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և՛ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին. նպատակը վերջիններիս ուշադրությունը գործի վրա հրավիրելն է, և բնավ ոչ որևէ տեսակի միջամտություն դատական գործընթացներին, ինչն անընդունելի է բոլոր կողմերի համար։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար