2019-ին աշխարհում գրանցվել է 5 անգամ ավելի շատ անտառային հրդեհներ, քան 2018-ին. ՄԱԿ ԶԾ
2019-ին աշխարհում գրանցվել է 5 անգամ ավելի շատ անտառային հրդեհներ, քան 2018-ին: Այս մասին նոյեմբերի 20-ին ԱԻՆ հրշեջ ծառայությանը եւ շրջակա միջավայրի նախարարությանը համազգեստների հանձնման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը:
Նրա խոսքով՝ շատ կարեւոր է ուշադրությունը կենտրոնացնել այն միջոցների վրա, որոնք ձեռնարկվում են ոչ միայն հրդեհները մարելու, այլ նաեւ դրանք կանխելու համար:
Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ 360 համազգեստի հանձնման արարողությունը ԱԻՆ հրշեջ ծառայությանը եւ շրջակա միջավայրի նախարարությանը՝ կազմակերպված Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի եւ հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ։ Նախագիծը ֆինանսավորել է Ռուսաստանի Դաշնությունը «Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմումը հրդեհների կառավարման անտառային եւ դաշտային պոտենցիալի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում։
Բացի այդ, նախարարությանն են հանձնվել նաեւ երեք հատուկ մեքենաներ։