Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը. Սերժ Սարգսյանը՝ ԵՄ–ին
2017 թվականին Բրյուսելում կնքված համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի՝ բարելավելով մեր քաղաքացիների կյանքը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, ԵԺԿ համագումարում ասել է ՀՀ 3–րդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
«Հայաստան-ԵՄ հարաբերություններն այսօր էլ զարգանում են իմ ղեկավարության շրջանում նախագահ Տուսկի հետ միասին դրված հիմքերի վրա: 2017 թվականին Բրյուսելում կնքված համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի՝ բարելավելով մեր քաղաքացիների կյանքը։ Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը»,– իր ելույթում ասել է 3–րդ նախագահը։