Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԱՄԷ-ն մտադիր է զենք արտադրել դաշնակիցների կողմից վաճառքի սահմանափակման պատճառով

ԱՄԷ-ն փորձում է ստեղծել բարձրտեխնոլոգիական ռազմական սարքավորումներ, ինչը թույլ կտա վերահսկել կարեւորագույն պաշտպանական հնարավորությունները եւ նվազեցնել կախվածությունը ներմուծումից, տեղեկացնում է Reuters-ը։

Զգուշանալով մրցակցող Իրանի սպառնալիքներից  եւ որոշ դաշնակիցների՝ զենքի վաճառքը դադարեցնելու փորձերից՝ ԱՄԷ-ն վերափոխում է ռազմական ճյուղը, որն արդեն համարվում է ամենաբարդը տարածաշրջանում։

ԱՄԷ պաշտպանական արդյունաբերությունը քսան տարի է՝ գոյություն ունի, որոնց ընթացքում ստեղծվել են համատեղ ձեռնարկություններ եւ տեխնոլոգիաների փոխանցման ծրագրեր։ Դրա մեծ մասն այժմ գտնվում է EDGE տնօրինության տակ։

Չնայած Արեւմուտքի հետ սերտ կապերին՝ Պարսից ծոցի նավթով հարուստ երկիրը բախվել է դժվարությունների արդիական զենք ձեռք բերելու հարցում։ Միացյալ Նահանգները չի կարող զինված անօդաչու սարքեր վաճառել ԱՄԷ-ին՝ վերջերս մտցված արտահանական քաղաքականության պատճառով, որը սահմանափակում է դրանց օգտագործումը։ Վերջերս եվրոպական որոշ երկրներ արգելափակեցին ԱՄԷ-ին զենքի վաճառքը Եմենում պատերազմին երկրի մասնակցության պատճառով։ Այնինչ, ԱՄԷ-ն սերտ կապեր ունի եւ շարունակում է զենք գնել Չինաստանից եւ Ռուսաստանից։

ՊՆ ներկայացուցիչ Աբդուլա ալ Խաշիմին ասել է, որ ինքնիշխան հնարավորությունները «անհրաժեշտություն» են անվտանգության եւ տնտեսության համար։

EDGE-ի գլխավոր տնօրեն Ֆեյսալա ալ Բանայիի խոսքով՝ կոնգլոմերատը կարող էր ստեղծել ուղղորդված էներգիայի տեխնոլոգիա, որը կարող է օգտագործվել անօդաչուների սպառնալիքի դեմ։ Ուղղորդված էներգիայի զենքը թիրախավորված էներգիա է ճառագայթում լազերների, միկրոալիքների, էլեկրտամագնիսական ճառագայթումների, ռադիոալիքների, ձայնային փնջերի կամ մասնիկների փնջերի տեսքով։

Ակնկալվում է, որ ԱՄԷ-ն եկող տարի պաշտպանական նպատակներով կծախսի 17 մլրդ դոլար։ Այսօր միջոցների միայն փոքր մասն է ծախսվում երկրի ներսում։

Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի