Դիմիտրով գյուղում մոտ 400 հակ անասնակեր է այրվել
Նոյեմբերի 23-ին, ժամը 17:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի դպրոցի մոտակայքում այրվել է մոտ 400 հակ անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դիմիտրով գյուղի Գայի փողոցի տներից մեկին հարակից տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 21:04 -ին: