Երեւանում թալանել են ԲԴԽ դատական դեպարտամենտի 27-ամյա առաջատար մասնագետի BMW-ն
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, անհայտ անձը Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում կայանված BMW մակնիշի 10 AV 100 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողության մասին ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ 27-ամյա Պետրոս Վարդանյանը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Գ.Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայի սեփականատեր Պ. Վարդանյանը աշխատում է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտում, որպես առաջատար մասնագետ և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են կասկածյալի ինքնությունը, ում որոնում են:
Նախաքննության շահերից ելնելով, նրա ինքնությունը չենք հրապարակում: