ՊԵԿ-ը հորդորում է մաքսային ձեւակերպում ստացած ավտոմեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ Երեւանի Նորագավիթ թաղամասում տեղակայված, ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների տարածքի` ՀՀ ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարեցվելու, եւ ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որեւէ ծառայություն չեն մատուցելու: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Տվյալ տարածքում դեռեւս գտնվող ավտոմեքենաների տերերին ՊԵԿ-ը հորդորում է շուտափույթ իրականացնել դրանց մաքսային ձեւակերպումը եւ դուրս բերել մաքսային հսկողության տարածքից: Հակառակ պարագայում տարածքի վարձակալության ժամկետի ավարտից հետո մաքսային մարմինները որեւէ կերպ չեն երաշխավորում բաց թողումից հետո այդ տարածքում մնացած ավտոմեքենաների պահպանությունը: Իսկ մաքսային հսկողության ենթակա ավտոմեքենաները կտեղափոխվեն մաքսային հսկողության այլ՝ գործող տարածք: